Twitter-ում հրապարակվել են «Ավատարի» սիքվելի առաջին կոնցեպտ-պատկերները:
«Ավատարի շարունակություններում դուք ոչ թե պարզապես կվերադառնաք Պանդորա՝ դուք կկարողանաք ուսումնասիրել աշխարհի նոր մասերը», – նշվում է հաղորդագության մեջ:
Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2021 թվականի դեկտեմբերին: Իրենց դերերին կվերադառնան առաջին մասից ծանոթ Սեմ Ուորթինգթոնը, Զոյի Սալդանան, Սթիվեն Լանգը, Սիգուրնի Ուիվերը: Իրենց կմիացնան Քեյթ Ուինսլեթը, Դեւիդ Թյուլիսը, Միշել Յեոն եւ ուրիշները:
Զուգահեռաբար Քեմերոնը նկարահանում է երեք այլ շարունակություն («Ավատար 3-5»): Նրանք նախապես կհայտնվեն վարձույթում 2023-ից մինչեւ 2026 թվականները: