Ավստրիայի կառավարությունը ներկայացրել է կինոյի եւ հեռուստատեսության փոխհատուցման առաջին աջակցությունը, որը կհատկացվի կորոնավիրուսի շարունակվող բռնկման պատճառով հետաձգված կամ փակված արտադրությանը:
Մասնավորապես, արտակարգ ծրագիրը կվճարի մինչեւ 2,5 մլն եվրո տեսալսողական դաշտում գործող ընկերություններին, որպեսզի ծածկի ընկերությունների ֆինանսական կորուստները, եթե, օրինակ, դերասանը թեսթի դրական արդյունք ունենա եւ ստիպված լինի կարանտին անցնել: Միջազգային արտադրությունները նույնպես աջակցության իրավունք կունենան, եւ կառավարական միջոցները կարող են ծածկել կորոնավիրուսի հետ կապված լրացուցիչ ծախսերի մինչեւ 50%-ը:
Ֆինանսների նախարար Գերնոտ Բլյումելի հաստատած դրույթը կգործի հետահայաց մարտի 16-ից եւ կարող է կիրառվել մինչեւ տարեվերջ: Դրամագլուխը կառավարվելու է AWS, Ավստրիայի դաշնային զարգացման բանկի խթանման եւ ֆինանսավորման ընկերությունների և մի քանի կինոյի փորձագետների միջոցով:
Երկիրը վերջերս դուրս է եկել առողջապահության ճգնաժամից գրեթե անվնաս, այսօրվա դրությամբ գրանցելով 17,723 հիվանդության դեպք եւ 703 զոհեր: