Ինչպես տեղեկացնում է «Իրավունք» պարբերականը՝ այսօր ԱԺ-ում կայացած գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն եկամուտների և ծախսերի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով կինոյի ոլորին ասաց.
«Հովհաննես Գալստյանի ֆիլմի եւ Ազգային կինոկենտրոնի հետ կապված թնջուկի ժամանակվանից արդեն նեգրավված եմ եղել այս ոլորտում, եւ բացահայտել եմ մի շարք խնդիրներ»,- ապա ընդհանրացրեց. «Առհասարակ, այս համակարգը պետք է վերակառուցվի եւ ավելի արդյունավետ դարձվի դրամահատկացումները, որովհետեւ, երբ ուսումնասիրեցի, հասկացա, որ կան ֆիլմեր, որոնք երկար ժամանակ չեն հանձնվել: Այսինքն պետությունը գումարը տվել է եւ այդ ֆիլմերը կա՛մ չկան, կա՛մ գտնվում են ինչ-որ սաղմնային վիճակում, կա՛մ ընդհանրապես դրանց մասին տեղեկություն չկա: Այս ոլորտը պրոբլեմատիկ է, լուծումներ արդեն ունենք, որովհետեւ առաջարկներ էլ ունենք»: