Բիլլի Այլիշը «No Time To Die» անվանումով երգ է ձայնագրել Ջեյմս Բոնդի մասին «Մահանալու ժամանակ չկա» նոր ֆիլմի համար: Ստեղծագործությունը տեղադրված է Այլիշի պաշտոնական YouTube ալիքում: 18-ամյա երգչուհին դարձել է բոնդիանայի գլխավոր երգի ամենաերիտասարդ կատարողը ֆրանշիզայի ողջ պատմության ընթացքում:
Տարբեր տարիներին շատ հայտնի կատարողներ Բոնդի մասին ֆիլմերի համար ստեղծագործություններ են ձայնագրել: Այդ երգերից շատերը հիթ են դարձել, օրինակ՝ «Live And Let Die» (Փոլ Մաքքարթնին, 1973), «Golden Eye» (Թինա Թըրներ, 1995), «Tomorrow Never Dies» (Շերիլ Քրոու, 1997), Skyfall (Ադել, 2012) եւ շատ ուրիշներ:
Բիլլի Այլիշին ժողովրդականություն է վայելում 2016 թվականին Ocean Eyes դեբյուտային սինգլի թողարկումից հետո: 2020 թվականին երգչուհին դարձել է Grammy երաժշտական մրցանակի տրիումֆատոր՝ հաղթելով հինգ անվանակարգերում, այդ թվում՝ հիմնական: Վերջերս Օսկարի արարողության ժամանակ Բիլլի Այլիշը սրտանց եւ հուզիչ կատարել է Բիթլս խմբի լեգենդար «Yesterday» երգը: Այս կոմպոզիցիայի ներքո հարգել են անցյալ տարի կյանքից հեռացած գործընկերների հիշատակը:
Բոնդիանայի «Մահանալու ժամանակ չկա» 25-րդ ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի 2020 թվականի ապրիլի 9-ից: Դենիել Քրեյգը կմարմնավորի 007 գործակալին վերջին անգամ: