«Օսկար» մրցանակի թեկնածու Բրեդլի Քուփերը պատրաստվում է մարմնավորել Bee Gees խմբի մենակատար Բարրի Գիբբին: Կենսագրական ժապավենի պրոդյուսերական կազմում է նաև Սթիվեն Սփիլբերգը:
Նախագիծը ղեկավարում է «Օսկարի» դափնեկիր Գրեմ Քինգը («Բոհեմական ռապսոդիա»): Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը:
Ֆիլմը կպատմի երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի և Էնդի Գիբբերի պատմությունը, որոնք ձևավորել են Bee Gees խումբը: Միասին նրանք ձայնագրել են պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ-սաունդթրեքը՝ Saturday Night Fever-ը, և իրենց գլխավոր երգերից մեկը՝ Stayin Alive-ը:
Վերջերս Քուփերը խաղացել է «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի ռիմեյքում: Զուգահեռաբար դերասանը պատրաստվում է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնի դերին բայոպիկում, որը նա ինքն է բեմադրում: