Սթրիմ-ծառայությունը հրապարակել է թիզերը եւ տեղադրել «Goop լաբորատորիա» (The Goop Lab) կրթական սերիալի պաստառը: Նրա պրոդյուսերն ու հաղորդավարը հանդես կգա Goop բրենդի հիմնադիր Գվինեթ Փելթրոուն:
Netflix-ը խոստանում է հեռուստասերիալում ցուցադրել ամբողջ խորագաղտնիքները, ներառյալ այլընտրանքային բժշկությունը, որը կիրառում եւ վաճառում է Փելթրոուն, մեդիումները, հոգեկան բուժումը եւ այլն: Թրեյլերում տեղ է գտել նույնիսկ էկզորցիզմը:
Բոլոր վեց սերիաները հասանելի կլինեն հունվարի 24-ին: Փելթրոուի վերջին ուշագրավ աշխատանքը հեռուստատեսությունում դարձել է Ռայան Մըրֆիի «Քաղաքական գործիչ» սերիալը: