«Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունից առաջ կազմակերպված երեկույթին ռեժիսոր Ռայան Ջոնսոնը The Hollywood Reporter-ին պատմել է աղմկահարույց դետեկտիվ հիթի՝ «Դանակները դուրս» շարունակության մասին: Երկրորդ ֆիլմը կրկին կկենտրոնանա Դենիել Քրեյգի կերպարի վրա, իսկ բեմադրիչն ու Lionsgate ստուդիան մտադիր են ֆրանշիզա դարձնել:
«Դանակները դուրս» համաշխարհային վարձույթում մոտ 250 մլն դոլար է հավաքել (40 մլն դոլար բյուջեի, օրիգինալ պատմության եւ կերպարների դեպքում): Ջոնսոնի գործընկեր, պրոդյուսեր Ռեմ Բերգմանը հաստատել է Բենուա Բլանկի էությունը շարունակելու ցանկությունը եւ ասել, որ Քրեյգը պատրաստ է կրկին նկարահանվել դերում:
Ֆիլմը պատմում է հայտնի գրող Հարլան Տրոմբիի սպանության մասին իր 85-ամյակի առթիվ երեկույթի ժամանակ: Կասկածանքի տակ են ընկնում Հարլանի գիշատիչ եւ ագահ ընտանիքի բոլոր անդամները: Ֆիլմում նկարահանվել էին Անա դե Արմասը, Քրիս Էվանսը, Ջեյմի լի Կուրտիսը, Մայքլ Շենոնը, Թոնի Կոլետտը, Քրիստոֆեր Պլամերը եւ այլոք: