Ինչպես հաղորդում է The Verge-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավարությանը, ֆիլմի թողարկումը կկայանա սեպտեմբերի 4-ին Disney+ սթրիմինգային ծառայությունում: Դիտել կարժենա 29 դոլար 99 ցենտ:
Բայց կա մի կարեւոր հստակեցում. այն երկրներում, որտեղ դիսնեյյան առցանց հարթակը չի աշխատում «Մուլանը» կթողարկվի կինոթատրոններում նույն օրը: Ընկերության ղեկավար Բոբ Չապեկը հստակեցրել է, որ դա մեկանգամյա պատմություն է, այլ ոչ թե կինոթատրոնային պատուհան նոր մոդել:
Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս ԱՊՀ-ում պրեմիերան նշանակված էր օգոստոսի 20-ին, սակայն այն հերթական անգամ տեղափոխեցին. կորոնավիրուսի պանդեմիան խիստ վնասել է Disney-ի ծրագրերին:
Ավելի վաղ Disney-ի մեկ այլ՝ մարվելյան «Նոր մուտանտները» նախագծի ԱՊՀ պրեմիերային օրը նույնպես փոխվեց. այն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
«Մուլանի» պրեմիերայի սկզբնական ամսաթիվը մարտի 26-ն էր: