Marvel Studios-ը փորձում է ճզմել ներկայիս բարդ իրավիճակից այն ամենը, ինչ հնարավոր է: Եվ եթե նկարահանումների դադարեցմանը դեռ պետք է համակերպվել, ապա ստուդիան կարող է իրեն թույլ տալ նախարտադրական հոգսերը՝ առանց վնասելու իր աշխատակիցների առողջությանը: Հենց այդ պատճառով, ինչպես հայտնում են Variety պորտալի ինսայդերները, ակտիվ նախապատրաստական (եւ, ինքնին, հեռավար) աշխատանք է տարվում «Բժիշկ Սթրենջ: Խելագարության բազմատիեզերքում» նկարահանումների համար Բենեդիկտ Քամբերբեթչի հետ:
Ավելին, ստուդիան, այնուամենայնիվ, պլանավորում է նկարահանումները սկսել հունիսին, թեեւ հավանականություն կա, որ բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով մինչեւ ամռան սկիզբ դեռեւս բավական խնդրահարույց կլինի զբաղվել խոշոր եւ բարդ դեկորացիաների կառուցմամբ եւ ճանապարհորդել արտասահմանում նկարահանումների համար:
Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ սիքվելից դուրս մնացած ռեժիսոր Սքոթ Դերիքսոնի տեղը պատրաստվում է զբաղեցնել Սեմ Ռեյմին, իսկ սցենարիստների թիմում ավելացրել են Մայքլ Ուոլդրոնին («Ռիկ եւ Մորթի»): Առայժմ այդ լուրերից ոչ մեկը պաշտոնական հաստատում չի ստացել: