Եվրիմաժը ամփոփել է համատեղ արտադրության կինոնախագծերի գնահատման երկրորդ փուլը: Ի լրումն առցանց հանդիպման անկախ փորձագետների առաջարկությունների՝ Հիմնադրամի գործադիր կոմիտեն որոշել է աջակցել 31 գեղարվեստական ֆիլմերի համատեղ արտադրությանը, այդ թվում՝ 6 վավերագրական և 3 անիմացիոն: Աջակցության ընդհանուր գումարը կազմել է 8 760 000 եվրո:
Նիստի ընթացքում աջակցված 31 համատեղ արտադրական նախագծերից 13-ի ռեժիսոր կամ համառեժիսոր են հանդիսանում կանայք: Ֆրանսիայի կողմից ներկայացվել է Թամարա Ստեփանյանի «Արամի երկիրը» / Sauver les morts ֆրանս-հայկական կինոնախագիծը, որը արժանացել է 450 000 եվրո աջակցության:
«Վիսան» մշակութային կենտրոն ընկերության կողմից ներկայացված «Արամի երկիրը» (ռեժ՝ Թամարա Ստեփանյան) դեբյուտային խաղարկային նախագծին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից հատկացվել էր 17 մլն 100 հազար դրամ:
Ամբողջական ցանկը ստորև.
Bells of Kabul – Chabname Zariab (France) – €390 000
(France, Germany, Belgium)
Blue Flower – Geneviève Dulude-De Celles (Canada) – €420 000
(Canada, Bulgaria)
Dust – Anke Blondé (Belgium) – €400 000
(Belgium, Greece, Poland)
Fatna, a Woman Named Rachid – Hélène Harder (France) – €100 000 Documentary
(France, Morocco, Belgium)
Gabin, a Youth in the Backland – Maxence Voiseux (France) – €200 000 Documentary
(France, Germany, Switzerland)
Hatixhe and Shaban – Visar Morina (Germany) – €160 000
(Germany, Kosovo*, Albania, Slovenia)
Imago – Déni Oumar Pitsaev (France) – €150 000 Documentary
(France, Belgium)
In Alaska – Jaap van Heusden (Netherlands) – €468 000
(Netherlands, Canada)
Jim Queen – Marco Nguyen (France), Nicolas Athané (France) – €223 000 Animation
(France, Belgium)
Kartli – Tamar Kalandadze (Georgia), Julien Pebrel (France) – €60 000 Documentary
(France, Georgia)
Kika – Alexe Poukine (Belgium) – €200 000
(Belgium, France)
La Baleine – Sylvère Petit (France) – €200 000
(France, Belgium, Spain)
Moon Diary – Vanessa Del Campo (Belgium) – €90 000 Documentary
(Belgium, Spain, Netherlands)
Olivia and the Invisible Earthquake – Irene Iborra (Spain) – €500 000 Animation
(Spain, France, Belgium)
On Land and Sea – Hlynur Pálmason (Iceland) – €500 000
(Denmark, Iceland, France)
On Their Own – Tudor Cristian Jurgiu (Romania) – €155 000
(Romania, Italy)
One Year of School – Laura Samani (Italy) – €500 000
(Italy, France)
Our Girls – Mike van Diem (Netherlands) – €400 000
(Netherlands, Austria, Belgium)
Permanent Being – Juan Palacios (Spain) – €50 000
(Netherlands, Spain)
Salvation – Emin Alper (Türkiye) – €250 000
(Türkiye, Netherlands, Greece)
Save the Dead – Tamara Stepanyan (France) – €450 000
(France, Armenia)
Sevda – Ufuk Emiroglu (Switzerland) – €360 000
(Switzerland, Belgium)
Sjap & King – Mascha Halberstad (Netherlands) – €400 000 Animation
(Netherlands, Belgium)
The Young Mothers’ Home – Jean-Pierre et Luc Dardenne (Belgium) – €400 000
(Belgium, France)
Three Sisters – Massoud Bakhshi (France) – €97 000 Documentary
(Austria, France, Germany)
Tiger Martindale’s Survival Experts – Pavels Gumennikovs (Latvia) – €228 000
(Latvia, Lithuania)
To the Victory! – Valentyn Vasyanovych (Ukraine) – €70 000
(Ukraine, Lithuania)
Valeska – Jakob Moritz Erwa (Austria) – €319 000
(Germany, Austria, Belgium)
Volcano – Mees Peijnenburg (Netherlands) – €150 000
(Netherlands, Belgium)
Wolf Grrrls! – Claudia Estrada Tarascó (Spain) – €500 000
(Spain, Belgium)
Yes – Nadav Lapid (France, Israel) – €370 000
(France, Germany, Israel)
Հիշեցնենք, որ Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության Եվրոպական ամենախոշոր հիմնադրամն է, որը ստեղծվել է 1988թ.: Եվրոպական խորհրդի 47 երկրներից 39-ը (Հայաստանը ներառյալ) անդամակցում են Եվրիմաժին: Նախկին խորհրդային հանրապետություններից Եվրիմաժի անդամ են՝ Վրաստանը, Բալթյան երկրները և Ուկրաինան: Հայաստանը Եվրիմաժի անդամ է դարձել 2016 թ․ հունվարին։ 2016 թվականից ի վեր աջակցություն է հաստատվել 5 հայկական հայտի համար:
1988 թվականին հիմնադրվելուց ի վեր Եվրիմաժն աջակցել է 2,495 համատեղ կինոնախագծերի՝ ընդհանուր առմամբ հատկացնելով շուրջ 709 միլիոն եվրո: