Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական կինոակադեմիայի 37-րդ մրցանակաբաշխությունը: Հաղթող է ճանաչվել Netflix-ի «Էմիլիա Պերես» քրեական մյուզիքլը։
Ժակ Օդիարի ֆիլմն արժանացել է չորս մրցանակի՝ լավագույն ֆիլմի, ռեժիսուրայի, սցենարի և դերասանուհու համար (Կառլա Սոֆիա Գասկոն): Արարողությունից առաջ «Էմիլիա Պերեսը» պարգևատրվել է մոնտաժի համար։
Նախագծի դեբյուտը տեղի է ունեցել մայիսին Կաննի կինոփառատոնում։ Սյուժեն պատմում է իրավաբան Ռիտայի (Զոյի Սալդանա) մասին, ով անսովոր առաջարկ է ստանում նարկոկարտելի ղեկավարից (Գասկոն)։ Սա ամբողջովին շրջում է նրա կյանքը և հանգեցնում վտանգավոր հետևանքների:
Մրցանակի դափնեկիրների թվում են նաև «Հոսք» անիմացիոն ֆիլմը և «Արման» դրաման: «Հոսքի» պրեմիերան Հայաստանում տեղի էր ունեցել այս տարվա ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Ամբողջական ցանկը ներկայացված է ստորև:
Եվրոպական ֆիլմ՝ «Էմիլիա Պերես» / Emilia Pérez
Եվրոպական ռեժիսոր՝ Ժակ Օդիար – «Էմիլիա Պերես» / Emilia Pérez
Եվրոպական դերասան՝ Աբու Սանգարե – «Սուլեյմանի պատմությունը» / Souleymane’s Story
Եվրոպական դերասանուհի՝ Կառլա Սոֆիա Գասկոն – «Էմիլիա Պերես» / Emilia Pérez
Եվրոպական սցենար՝ «Էմիլիա Պերես» / Emilia Pérez
Եվրոպական անիմացիոն ֆիլմ՝ «Հոսք» / Flow
Եվրոպական հայտնագործություն – FIPRESSI մրցանակ՝ «Արման» / Armand – ռեժ. Հալվդան Ուլման Տենդել
Եվրոպական վավերագրական ֆիլմ՝ «Ուրիշ երկիր չկա» / No Other Land
Եվրոպական կարճամետրաժ ֆիլմ՝ «Մարդ, ով չէր կարող լռել» / The Man Who Could Not Remain Silent
Եվրոպական պատանի հանդիսատեսի մրցանակ՝ «Իբելինի զարմանալի կյանքը» / The Remarkable Life of Ibelin
Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Սուբստանցիա» / The Substance
Լավագույն տեսողական էֆեկտներ՝ «Սուբստանցիա» / The Substance
Լավագույն արտադրության դիզայն՝ «Ասեղով աղջիկը» / The Girl With the Needle
Լավագույն օրիգինալ երաժշտություն՝ «Ասեղով աղջիկը» / The Girl With the Needle
Լավագույն մոնտաժ՝ «Էմիլիա Պերես» / Emilia Pérez
Զգեստների լավագույն ձևավորում՝ «Սատանայի բաղնիք» / The Devil’s Bath
Լավագույն դիմահարդարում և սանրվածք՝ «Երբ լույսը ճեղքվում է» / When the Light Breaks
Լավագույն ձայն՝ «Սուլեյմանի պատմությունը» / Souleymane’s Story
Եվրոպական համալսարանի կինոմրցանակ՝ «Երեք կիլոմետր դեպի աշխարհի վերջ» / Three Kilometers to the End of the World
Եվրոպական կյանքի նվաճում՝ Վիմ Վենդերս
Եվրոպական նվաճում համաշխարհային կինեմատոգրաֆում՝ Իզաբելլա Ռոսելինի
Eurimages միջազգային համատեղ արտադրություն՝ Լաբինա Միտևսկա