Դեկտեմբերի 5-ից 8-ը Երևանում կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը։
Այս միջոցառումը կմիավորի շուրջ 60 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ-ն, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Արգենտինան, ինչպես նաև ԵՄ և հարակից երկրները։ Մասնակիցների շարքում կլինեն կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման, տարածման և կինոժառանգության ոլորտում ներգրավված փորձագետներ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները.
- հայկական կինոարտադրանքի հանրահռչակումը միջազգային հարթակներում,
- համատեղ կինոարտադրության հնարավորությունները,
- կինոժառանգության պահպանման ռազմավարությունները,
- արհեստական բանականության կիրառությունը աուդիովիզուալ ոլորտում,
- ֆիլմերի միջազգային դիստրիբուցիան և տարածման մեխանիզմները։
Համաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի դեկտեմբերի 7-11-ը անցկացվելիք խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի աշխատարանը, որը կվարի ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին։
Կինոոլորտի բոլոր ներկայացուցիչները սիրով հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը և ներգրավվելու քննարկումներում։
Գրանցման կարգը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ Գրանցման ձև։
Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. նոյեմբերի 28-ը, ժամը 18:00։
Գրանցված մասնակիցներին կտրամադրվի համաժողովի ծրագիրը։
Կոնտակտային հասցե` solidart.workshop@gmail.com
Կոնտակտային հեռախոսահամար` +374 93 643424
Միջոցառման կազմակերպիչն է «Օրացույց. Գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: