Marvel ստուդիան էկրանային գործընկեր է փնտրում Սքարլեթ Յոհանսոնին «Սև Այրի» ֆիլմում համար: That Hashtag Show-ի տվյալներով՝ այժմ այդ դերի հնարավոր թեկնածուների ցուցակը գլխավորում է Էմմա Ուոթսոնը, «Հարրի Փոթեր» ֆրանշիզայի աստղն:
Բացի Ուոթսոնից, այդ դերի համար դիտարկվում են նաև Էլիս Էնգլերտը («Լճի գագաթը»), Դար Զուզովսկին («Պատանդներ») և Ֆլորենս Պյուն («Փոքրիկ թմբկահարուհի»):
Անցյալ տարվա նոյեմբերին դերը նկարագրվում էր որպես Ջեյմս Բոնդի կանանց տարբերակ: Ակնկալվում է, որ նոր կերպարը կմասնակցի էքշն տեսարանների մեծ մասում:
Այս պահին ստուդիան ոչ մի կերպ չի հաստատել և չի հերքել այդ տեղեկությունը։
«Սև այրիի» սյուժեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ըստ լուրերի՝ ֆիլմի գործողությունը ծավալվելու է 1990-2000-ին:
Ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Քեյթ Շորթլանդը։ Ժակլին Շեֆերը գրել է սցենարի առաջին տարբերակը, սակայն այժմ այն վերամշակում է Նեդ Բենսոնը՝ «Էլեանոր Ռիգբիի անհետացումը» դրամայի հեղինակը:
Հանդիսատեսը կարող է կրկին Սև այրուն տեսնել «Վրիժառուներ. Եզրափակիչ խաղ» ֆիլմում, որի հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 29-ին: