Կոմիկոսներ և դերասանուհիներ Թինա Ֆեյը («Ստուդիա 30») և Էմի Փոլերը («Այգիներ և հանգստի գոտիներ») կվերադառնան «Ոսկե Գլոբուս»-ի հաջորդ՝ 78-րդ արարողության հյուրընկալողների պարտականություններին: Այս մասին հաղորդել են NBC հեռուստաալիքի ներկայացուցիչները, որտեղ հեռարձակվում է միջոցառումը:
Նախկինում դուետը երեք անգամ վարել էր միջոցառումը՝ 2013, 2014 և 2015 թվականներին: Ռիկի Ջերվեյսը անցկացման թվով ներկայիս ռեկորդակիրն է, նա վարել է միջոցառումը հինգ անգամ, այդ թվում՝ 2020 թվականի վերջին արարողությունը:
«Ոսկե Գլոբուսը» հանձնվում է ամեն տարի: Հաղթողների օգտին քվեարկում են արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) շուրջ 90 անդամներ: Այս տարի լավագույն ֆիլմի համար մրցանակի դափնեկիրներ են դարձել «1917» (դրամա) եւ «Մի անգամ Հոլիվուդում» (կատակերգություն/մյուզիքլ):