Ավելի քան 2 տարի է, ինչ գործակցում են Արմենիա հեռուստաընկերությունը ու UCOM-ը, ինչի շնորհիվ կաբելային ցանցում ստեղծվեց մասնագիտացված 6 հեռուստաալիք: Սա աննախադեպ գործակցություն է եւ հարեւան ոչ մի երկրում այսպիսի նախադեպ չկա: Հայաստանն առաջինն է:
«Մենք կբերենք մեր դաշտ այն հեռուստադիտողներին, որոնք գայտակղվում են ռուսական և արտասահմանյան սերիալներով» – ասաց Դավթ Բաբախանյանը:
Հիշեցնենք, որ Արմենիա ԹՎ-ն Հայաստանում առաջիններից սկսեց սիթքոմ ժանրի սերիալների արտադրությունը և առաջինը ստեղծեց թեմատիկ կաբելային հեռուստաալիքներ (2015 թ):
Հարկ ենք համարում նշել, որ համարվելով հայկական հեռուստաալիքներ և ունենալով Հայաստանի Հանրապետության արտոնագիր, որը ըստ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքի ժամկետի մեջ է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 16-ը արտասահմանյա արտադրանքը ներկայացվում է հանդիսատեսին առանց որևէ թարմանության, ինչպես պահանջում է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5 հոդվածը