Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատուն» (The Laundromat) ժապավենը ձեռք է բերել առաջին թրեյլերը: Ֆիլմում խաղացել են Մերիլ Սթրիփը, Գարի Օլդմանը եւ Անտոնիո Բանդերասը:
Ֆիլմը կպատմի Պանամական սկանդալային փաստաթղթերի արտահոսքի մասին: Այրի Այլինը (Սթրիփ) հանգստի է մեկնում Պանամա, սակայն ճանապարհորդության փոխարեն գտնում է կոռուպցիոներների (Օլդման եւ Բանդերաս) ֆիրման, որոնք ֆինանսական մեքենայությունների եւ օֆշորների միջոցով սեփականությունը թաքցնելու գործում օգնում են ազդեցիկ անձանց:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում (մրցույթ): Netflix հոսքային ծառայությունը «Լվացքատունը» կթողարկի հոկտեմբերի 18-ին: