Ամեն տարի Կաննի կինոփառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդներին այցելել միջազգային գլխավոր կինոփառատոններից մեկը: Կաննի կինոփառատոնը իրականացնում է երեք միջոցառում՝ «3 օր Կաննում», «Cannes Cinéphiles» և «Cannes Makers»:
«3 օր Կաննում»
«3 օր Կաննում»՝ այսպես է կոչվում ծրագիրը, որի շնորհիվ 18-ից 28 տարեկան երիտասարդները հնարավորություն են ստանում ցանկացած երեք օր մասնակցել միջոցառմանը և ծանոթանալ պաշտոնական ընտրված ֆիլմերին:
«3 օր Կաննում» հավատարմագիրը հնարավորություն է տալիս Cinéum մուտք գործել պաշտոնական ընտրության բոլոր ֆիլմերը (մրցութային, ոչ մրցութային, հատուկ ցուցադրություններ, Un Certain Regard) դիտելու համար:
Հավատարմագրումը նաև այցելուներին հնարավորություն է տալիս մուտք գործել ցուցադրություններ Փառատոների պալատում (և Լյումիեր Մեծ թատրոնում որոշ ցուցադրությունների համար) կենդանի հերթի կարգով՝ առաջնահերթություն տալով ոլորտի մասնագետներին:
«3 օր Կաննում» հավատարմագրվելու դիմելու համար պետք է՝
- լինել 18-28 տարեկան
- խենթանալ կինեմատոգրաֆիայի համար
2024 թվականին մասնակիցների համար բաց են 3-ական օր տևողությամբ 3 ժամանակաշրջան:
- չորեքշաբթի մայիսի 15-ից ուրբաթ մայիսի 17-ը
- երկուշաբթի մայիսի 20-ից չորեքշաբթի մայիսի 22-ը
- հինգշաբթի, մայիսի 23-ից շաբաթ, մայիսի 25-ը
Ինչից է անհրաժեշտ մասնակցության համար՝
- Անհրաժեշտ է գրել փոքր մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով և բացատրել դրա մեջ հավատարմագրում ստանալու դրդապատճառը՝ այսպես կոչված cover letter:
- Կցել անձնագրի լուսանկար:
- Լրացրեք հարցաթերթիկը կայքում:
- Ձեր մասնագիտական նախագիծը մի քանի բառով նկարագրող նամակ (արտադրություն, միջազգային վաճառք, դիստրիբուցիա և այլն) – պարտադիր չէ:
- Վճարել 20€ (~8900֏) «բնապահպանական հարկի» համար:
Հայտերը պետք է ներկայացվեն առցանց՝ հավատարմագրման պորտալի միջոցով 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը:
«Cannes Cinéphiles»
Կաննի կինոփառատոնը բաց է նաև կինոյի սիրահարների և կրթական խմբերի համար՝ «Կաննի Սինեֆիլներ» ծրագրի շրջանակներում: «Կաննի Սինեֆիլների» հավաստագրումը Կաննի որոշ կինոթատրոններում հնարավորություն է տալիս մուտք գործել պաշտոնական ընտրության ֆիլմեր, Semaine de la Critique և Quinzaine des Cinéastes ծրագրերին: Վերջին ծրագրերը հետաքրքիր կլինեն կինոքննադատներին:
Պայմանները
Դպրոցական խմբերի համար
Անհրաժեշտ է նախապես կապվել Cannes Cinéphiles-ի հետ:
Յուրաքանչյուր սովորողի համար՝ տեղեկանք ընթացիկ տարվա դպրոց հաճախելու մասին:
Վարչակազմի համար՝ պաշտոնական փաստաթուղթ, որը հաստատում է ձեր պաշտոնը և մոտիվացիոն նամակ, որը բացատրում է ձեր դպրոցական նախագիծը՝ կապված «Cannes Cinéphiles» ծրագրի հետ:
Բոլորի համար՝ նույնականացման քարտ / անձնագիր (երկու կողմ)
Կինոյի ուսանողների համար
մոտիվացիոն նամակ
պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված է ընթացիկ տարվա ձեր ուսումը
նույնականացման քարտի / անձնագրի պատճենը (երկու կողմերն էլ):
Մշակութային կամ կինոակումբային կազմակերպությունների միությունների համար
Ասոցիացիաները պատասխանատու են իրենց անդամներից դիմումներ ներկայացնելու համար:
մոտիվացիոն նամակ
ընթացիկ տարվա ձեր կինոասոցիացիայի անդամության քարտի լուսապատճենը
նույնականացման քարտի / անձնագրի լուսապատճենը (երկու կողմից)
Կինոակումբի անդամների համար
մոտիվացիոն նամակ
ընթացիկ տարվա անդամակցության քարտ
նույնականացման քարտի/անձնագրի լուսապատճենը (երկու կողմից)
«Cannes Makers»
2023 թվականին Creative MEDIA Europe-ի աջակցությամբ գործարկված Cannes Makers-ը Marché du Film-ի (Կաննի կինոշուկայի) նորարարական ուսուցման և մենթորական ծրագիր է, որի նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել ֆիլմի միջազգային վաճառքի գործընթացը յուրաքանչյուր փուլում:
Ամեն տարի կինոշուկան ուշադիր ընտրում է խոստումնալից երիտասարդ մասնագետների խումբ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային կինոարդյունաբերության վրա: Ծրագրի նպատակն է նրանց մոտ խորը պատկերացում կազմել ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ տարբեր մասնագիտությունների մասին՝ սցենարից մինչև ցուցադրություն՝ միաժամանակ օգնելով նրանց բարձրացնել իրենց մասնագիտական հմտությունները, խրախուսելով միջսահմանային համագործակցությունը և ապահովելով անմիջական ներգրավվածություն ոլորտի առաջատար փորձագետների հետ:
Cannes Makers 2024-ի հայտերի ընդունումն այժմ բաց է մինչև մարտի 4-ը: Դիմել անհրաժեշտ է առցանց ձևի միջոցով: Մասնակիցները կհայտարարվեն մարտի վերջին:
Օգտվեք Կաննի կինոփառատոնի այն հնարավորություննից մասնագիտական զարգացման համար: Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը ավիատոմսի ծախսի փոխհատուցում է կատարում՝ միջազգային հանրային միջոցառումներին մասնակցող 16-30 տարեկան երիտասարդների համար: