Հունիսի 3-ի երեկոյան Canal+ հեռուստաալիքի ուղիղ եթերում Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը եւ ստուգատեսի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարել են Կաննի 73-րդ կինոփառատոնի հիմնական ծրագիրը, ինչպիսին այն կլիներ, եթե այս տարի ստուգատեսը այնուամենայնիվ տեղի ունենար:
Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն, Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը», Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառը», Վիգգո Մորտենսենի «Անկում» ռեժիսորական դեբյուտը, Սթիվ Մաքքուինի երկու ֆիլմերը՝ «Սիրեկանների լեռը» եւ «Մանգլենի ծառը», ինչպես նաեւ Յյեն Սան-Հոյի «Թերակղզին»` «Գնացք դեպի Բուսան» զոմբի թրիլլերի շարունակությունը, եւ պաշտոնական ընտրության մեջ հայտնված մյուս ֆիլմերը կինոթատրոններում թողարկելիս եւ այլ փառատոներում ցուցադրվելիս կնշվեն «Կանն 2020» որակի նշանով:
«Ընդհանուր առմամբ ընտրվել է 56 ֆիլմ: Նրանք ընտրվել են այս տարի ստացված 2067 հայտերից: Համեմատության համար նշենք, որ 2019 թ.-ին մենք դիտեցինք 1845 ֆիլմ, 1916 ֆիլմ 2018 թ.-ին եւ 1885 2017 թ.-ին, կամ, եթե վերցնենք ավելի հեռավոր թիվ 1665 նկար 2010 թ.-ին: Սա առաջին դեպքն է, երբ ֆիլմերի թիվը գերազանցել է 2000-ը: Այսպիսով, ճգնաժամը եւ հետպրոդակշենի դանդաղումը ոչ մի կերպ չեն ազդել ընտրության ուղարկված ֆիլմերի քանակի վրա», – նշել է Թիերի Ֆրեմոն:
Այս տարի պաշտոնական ընտրության մեջ է հայտնվել 15 դեբյուտային ֆիլմ (ընդհանուր թվի 26,7%-ը)՝ 2019թ.-ի 10-ի համեմատ (17%): «Մենք երբեք չենք ունեցել նման քանակությամբ դեբյուտային ֆիլմ: Դա ապացուցում է կինեմատոգրաֆի կենսունակությունը, եւ մենք հավատում ենք նրա պայծառ ապագային», – ավելացնում է նա:
Լայնափի մեծ մասն այս տարի ներկայացված է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների աշխատանքներով, նաեւ ցանկում են ֆիլմերը ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Վրաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Այս տարի ծրագրի մաս է դարձել Հայաստանը Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» համատեղ արտադրությունով:
Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films)։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել է Հայաստանում և Արցախում: Ֆիլմի միջազգային վաճառքով զբաղվում է Indie Sales Company ընկերությունը:
Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ֆիլմի ստեղծման գործընկերներն են՝ Eurimages, Հայաստանի Ազգային Կինոկենտրոն, CNC Avance sur recettes, CNC Aide à la musique, Région Nouvelle-Aquitaine, Région Occitanie, TV5 Monde, Procirep, Fonds Wallonie-Bruxelles, Hubert Bals Fund, Cineventure 3, Atelier Cinéfondation: Prix ARTE:
«Կանն 2020» պաշտոնական ընտրության ֆիլմերի ցանկ
Վստահության արժանի (The Faithful)
«Ֆրանսիացի դիսպետչերը» / «The French Dispatch» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ուես Անդերսոն
«85-ի ամառը» / «ÉTÉ 85» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն
«Իրական մայրեր» / «Asa Ga Kuru» («True Mothers») (Ճապոնիա), ռեժիսոր՝ Նաոմի Կավասե
«Սիրեկանների լեռը» / «Lovers Rock» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Սթիվ Մաքքուին
«Մանգլենի ծառը» / «Mangrove» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Սթիվ Մաքքուին
«Եվս մեկ անգամ» / «Druk» («Another Round») (Դանիա), ռեժիսոր՝ Թոմաս Վինթերբերգ
«ADN» (Ալժիր, Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մայվենն Լը Բեսկո
«Վերջին խոսքեր» / «Last Words» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ջոնաթան Նոսսիթեր
«Դրախտ: Դեպի երժանկության երկիր» / «Heaven: To The Land Of Happiness» (Հարավային Կորեա), ռեժիսոր՝ Լիմ Սան Սու
«Մենք կմոռացվենք» / «El Olvido Que Seremos» («Forgotten we’ll be») (Իսպանիա), ռեժիսոր՝ Ֆերնարդո Տրուեբա
«Թերակղզի» / «Peninsula» (Հարավային Կորեա), ռեժիսոր՝ Յյեն Սան-Հո
«Մթնշաղում» / «In The Dusk» (Լիտվա), ռեժիսոր՝ Շարունաս Բարտաս
«Տնային ճակատ» / «Des Hommes» («Home Front») (Բելգիա), ռեժիսոր՝ Լուկա Բելվո
«Արտակարգ բան» / «The Real Thing» (Ճապոնիա), ռեժիսոր՝ Քոդզի Ֆուկադա
Նորեկներ (The Newcomers)
«Սովորական կիրք» / «Passion Simple» (Լիբանան), ռեժիսոր՝ Դանիել Արբիդ
«Լավ մարդ» / «A Good Man» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մարի Կաստիլ Մենսյոն-Շաար
«Այն, ինչ մենք ասում ենք, եւ այն, ինչ մենք անում ենք» / «Les Choses Qu’on Dit, Les Choses Qu’on Fait» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էմանուել Մուրե
«Սուադ» / «Souad» (Եգիպտոս), ռեժիսոր՝ Այտեն Ամին
«Limbo» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Բեն Շարրոկ
«Կարմիր» / «Rouge» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆարիդ Բենտոումի
«Քրտինք» / «Sweat» (Շվեդիա), ռեժիսոր՝ Մագնուս ֆոն Հորն
«Teddy» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լյուդվիկ և Զորան Բուկերմա
«Փետրվար» / «February» (Բուլղարիա), ռեժիսոր՝ Կամեն Կալեվ
«Ամմոնիտ» / «Ammonite» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Ֆրենսիս Լի
«Գիշերային բժիշկ» / «Un Médecin De Nuit» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էլի Վաժեման
«Դժվարություն» / «Enfant Terrible» (Գերմանիա), ռեժիսոր՝ Օսկար Ռելեր
«Նադյա, թիթեռ» / «Nadia, Butterfly» (Կանադա), ռեժիսոր՝ Պասկալ Պլանտ
«Ահա և մենք» / «Here We Are» (Իսրայել), ռեժիսոր՝ Նիր Բերգման
Фильм-альманах (An Omnibus Film)
«Սեպտետ: Հոնկոնգի պատմություն» / «Septet: The Story Of Hong Kong», ռեժիսոր՝ Էն Հուեյ, Ջոնի Տո, Ցույ Հարք, Սամմո Հուն, Ուեն Վու-Պին, Պատրիկ Թամ
Դեբյուտային ֆիլմեր (The First Features)
«Անկում» / «Falling» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Վիգգո Մորտենսեն
«Հաճույք» / «Pleasure» (Շվեդիա), ռեժիսոր՝ Նինյա Թյուբերգ
«Սլալոմ» / «Slalom» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Շարլեն Ֆավյե
«Հիշողության տուն» / «Casa De Antiguidades» («Memory House») (Բրազիլիա), ռեժիսոր՝ Ժոաու Պաուլու Միրանդա Մարիա
«Կոտրված բանալիներ» / «Broken Keys» (Լիբանան), ռեժիսոր՝ Ջիմի Քեյրուզ
«Իբրահիմ» / «Ibrahim» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Սամիր Գեսմի
«Սկիզբ» / «Beginning» («Au commencement») (Վրաստան), ռեժիսոր՝ Դեա Կուլումբեգաշվիլի
«Գագարին» / «Gagarine» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆաննի Լիաթարդ եւ Ջերեմի Տրուիլ
«16 Printemps» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Սյուզաննա Լինդոն
«Վորիեն» / «Vaurien» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Պիտեր Դուրունցիս
«Լաթ տղա» / «Garçon Chiffon» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Նիկոլաս Մաուրի
«Երբ որ քամին հանդարտվի» / «Si Le Vent Tombe» («Should the Wind Fall») (Հայաստան), ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան
«Ջոնը և փչակը» / «John And The Hole» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Պասկալ Սիստո
«Քայլելով դեպի քամին» / «Striding Into The Wind» («Courir au gré du vent») (Չինաստան), ռեժիսոր՝ Վեյ Շուձյուն
«The Death Of Cinema And My Father Too», (Իսրայել), ռեժիսոր՝ Դանի Ռոզենբերգ
Վավերագրական ֆիլմեր
«Միլիարդների ճանապարհին» / «En Route Pour Le Milliard» («The Billion Road») (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), ռեժիսոր՝ Դիեդո Համադի
«Տրյուֆելների որսորդները» / «The Truffle Hunters» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Մայքլ Դվեկ եւ Գրեգորի Կերշոու
«9 օր Ռաքքայում» / «9 Jours À Raqqa» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Քսավյե դե Լոզան
Կատակերգություն
«Անտուանետան Սևենում» / «Antoinette Dans Les Cévènnes» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Քերոլայն Վինյալ
«Երկու Ալֆրեդ» / «Les Deux Alfred» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Բրունո Պոդալիդես
«Հաղթանակ» / «Un Triomphe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էմանուել Կուրկոլ
«Աշխարհի ծագումը» / «L’origine Du Monde» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լորան Լաֆիտտ
«Բանավեճ» / «Le Discours» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լորան Տիրար
Անիմացիոն ֆիլմեր
«Իրվիգը և կախարդը» / «Earwig and the Witch» (Ճապոնիա), ռեժիսոր՝ Գորո Միյաձակի
«Անհետացում» / «Flee» (Դանիա), ռեժիսոր՝ Յոնաս Ռասմուսեն
«Josep» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Աուրել
«Հոգին» / «Soul» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Փիտ Դոքթեր