Մայիսի 25-ին Կաննի 72-րդ կինոփառատոնն ամփոփեց արդյունքները: Հայտնի են դարձել ինչպես հիմնական մրցույթի, այնպես էլ զուգահեռ ծրագրերի հաղթողների անունները: Փառատոնի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արմավենու ճյուղը, ստացել է Պոն Ջուն Հոի «Մակաբույծները» ֆիլմը։
Մրցանակակիրներին մեծարել են կինեմատոգրաֆի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կատրին Դենյովը, Մայքլ Մուրը, Վալերի Բրունի-Տեդեսկին, Սիլվեստր Ստալոնեն, Գաել Գարսիա Բերնալը, Կլեր Դենին, Ռեդա Կատեբը, Չան Զիին, Վիգգո Մորտենսենը, Նադին Լաբակին, Ռիթի Պանխը: Բոլոր հաղթողներին հայտարարել է ժյուրիի նախագահ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
«Ներկայումս աշխարհում ժողովրդավարությունը անհետանում է, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ժյուրիի որոշումը, որը դուք կլսեք, բացարձակապես ժողովրդավարական էր: Ոսկե արմավենու ճյուղը շնորհվում է «Մակաբույծներ» ֆիլմին», – Ինյարիտուի այս խոսքերից դահլիճը պարզապես պայթել է ծափահարություններով։
Հարկ է նշել, որ քննադատներն ու ժյուրին վաղուց արդեն այնքան միաձայն չեն եղել փառատոնի լավագույն ֆիլմի ընտրության հարցում:
Նման բուռն ծափահարությունների է առժանացել նաեւ Անտոնիո Բանդերասը, որը Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» (հունիսի 12-ից կինոթատրոններում) ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել։
Կաննի փառատոնի կարեւորությամբ երկրորդ մրցանակը՝ Գրան-պրին ստացել է Մատի Դիոպի «Ատլանտիկա» ֆիլմը, որն փառատոնի առաջին սեւամորթ կին դափնեկիրն է։ Հարկ է նշել, որ սա նրա դեբյուտային լիամետրաժ ֆիլմն է։
Այս տարի, ըստ քննադատների ճանաչման, հիմնական մրցույթն ու զուգահեռ ծրագրերը շատ ուժեղ էին։ Գուցե այդ պատճառով ժյուրիի մրցանակը ստացել են միանգամից երկու ֆիլմ ՝ Լուջա Լիի «Թշվառները» և Կլեբեր Մենդոս Ֆիլյոյի և Ջուլիանո Դորնելլեսի «Այծ կթողները»։
Դեբյուսի դահլիճում մթնոլորտը, որտեղ գտնվում էին լրագրողները, բավական հանգիստ էր, ավանդական ծաղկեփնջեր ժյուրիի յուրաքանչյուր որոշումից հետո գրեթե չկային։ Անհամաձայնության ալիք է դահլիճում բարձրացել միայն Լավագույն դերասանուհի (Էմիլի Բիչեմ «Փոքրիկ Ջո» ֆիլմի համար) եւ Լավագույն ռեժիսոր (Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ «Պատանի Ահմեդ» ֆիլմի համար) մրցանակի դափնեկիրների հայտարարման պահին։
Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթողների ամբողջական ցանկը
Ոսկե արմավենու ճյուղ
«Մակաբույծներ», ռեժիսոր` Պոն Ջուն Հո
Գրան-պրի
«Ատլանտիկա», ռեժիսոր` Մաթի Դիոպ
Ժյուրիի մրցանակ
«Թշվառները», ռեժիսոր՝ Լաջ Լի
«Այծ կթողները», ռեժիսորներ Կլեբեր Մենդոս Ֆիլյո և Ջուլիանո Դորնելլես
Լավագույն ռեժիսոր
Ժան Պիեր և Լյուկ Դարդեններ, «Պատանի Ահմեդ»
Լավագույն դերասան
Անտոնիո Բանդերաս, «Ցավ և փառք», ռեժիսոր՝ Պեդրո Ալմոդովար
Լավագույն դերասանուհի
Էմիլի Բիչեմ, «Փոքրիկ Ջո», ռեժիսոր՝ Ջեսիկա Հաուզներ
Լավագույն սցենար
Սելին Սկյամմա, «Աղջկա դիմանկարը կրակի մեջ»
Հատուկ հիշատակում
«Գուցե սա է դրախտը», ռեժիսոր Էլիա Սուլեյման
Ոսկե արմավենու ճյուղ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
«Հեռավորությունը մեր և երկնքի միջև», ռեժիսոր Վասիլիս Կեկատոս
Ժյուրիի հատուկ հիշատակումը կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում
«Monstruo Dios», ռեժիսոր Ագուստինա Սան Մարտին
Ոսկե տեսախցիկ (Caméra d’or)
«Մեր մայրերը», ռեժիսոր Սեզար Դիազ, «Քնադատության շաբաթ» բաժին
ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ հիմնական մրցույթի լավագույն ֆիլմին
«Գուցե սա է դրախտը», ռեժիսոր Էլիա Սուլեյման
ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակը լավագույն ֆիլմի բաժնում հատուկ հայացք
«Լողլողը», ռեժիսոր՝ Քանթեմիր Բալագով
ՖԻՊՐԵՍԻԻ մրցանակը զուգահեռ բաժիններից մեկի առաջին կամ երկրորդ ֆիլմի համար (ռեժիսորների երկշաբաթյա կամ քննադատության շաբաթ):
«Փարոս», ռեժիսոր Ռոբերտ Էգգերս (ռեժիսորների երկշաբաթյա բաժին)
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
«Գաղտնի կյանք», ռեժիսոր Թերենս Մալիք
Հատուկ տհայացք բաժին
Գլխավոր մրցանակ
«Էվրիդիկա Գուսմաոյի անտեսանելի կյանքը», ռեժիսոր՝ Քարիմ Այնուզ
Ժյուրիի մրցանակ
«Այն ամենը, ինչ այրվում է», ռեժիսոր՝ Օլիվեր Լաքս
Լավագույն ռեժիսոր
Կանթեմիր Բալագով, «Լողլողը»
Լավագույն դերասանական աշխատանք
Կյարա Մաստրոյաննի, «Սենյակ 212», ռեժիսոր՝ Քրիստոֆ Օնորե
Ժյուրիի հատուկ մրցանակ
«Ազատություն», ռեժիսոր՝ Ալբերտ Սերրա
Coup de Coeur մրցանակ («Սիրտն է ընտրել»)
«Եղբոր սիրելին», ռեժիսոր՝ Մոնյա Շոկրի
«Վերելք», ռեժիսոր՝ Մայքլ Կովինո
Ժյուրիի հատուկ հիշատակում
«Ժաննա», ռեժիսոր՝ Բրյունո Դյումոն