Մեկնարկելով աշխարհի գրեթե բոլոր երկրներում սպասումներից զգալիորեն ավելի լավ կամ ծայրահեղ դեպքում դրանց վերին նշաձողի վրա, պրեմիերային հանգստյան օրերին հիանալի արդյունքի հասավ «Կապիտան Մարվել» ֆիլմը: Կինոտիեզերքի քսան առաջին ֆիլմը ծանրակշիռ հայտ է ներկայացրել 2019 թվականին համաշխարհային կինովարձույթի առաջին միլիարդատերը դառնալու համար:
Բլոկբաստերը 153 մլն դոլար է վաստակել ամերիկյան էկրաններում և միջազգային շուկայում 302 մլն դոլար: Միջազգային վարձույթում ավելի հզոր մեկնարկել էր անցյալ տարվա «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» մեգահիթը ($382,8 մլն առանց Չինաստանի և Ռուսաստանի):
ԱՄՆ-ի սահմաններից դուրս ստացված հասույթը 100% գերազանցել է «Բժիշկ Սթրենջ» և «Սև հովազի» առաջին հավաքները 32%: 22 մլն դոլար են բերել IMAX կինոդահլիճները: Սա Marvel-ի կինոտիեզերքի համար նոր ռեկորդ է: Ամբողջ բոքս-օֆիսի գրեթե կեսը կամ 10,4 մլն դոլար է ապահովել Չինաստանի IMAX-ի 603 կինոդահլիճը: Ձևաչափի նոր ռեկորդները կայացել են 12 տարածքներում:
Այսպիսով, երեք օրվա ընթացքում կոմիքսների էկրանավորումը հավաքել է 455 միլիոն դոլար, այսինքն, ամբողջությամբ մարել է բյուջեն և սկսել է շահույթ բերել իր ստեղծողներին: Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս ամենատպավորիչ մեկնարկը նախագիծը ցուցադրել Է Չինաստանում՝ 89,3 մլն դոլար, 24 մլն դոլար ժապավենը հավաքել է Հարավային Կորեայում և 16,8 մլն դոլար Մեծ Բրիտանիայում: