Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մշակույթի ոլորտի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններում եվ մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակի վճարման կարգը եվ չափերը հաստատելու մասին» նախագիծը:
Նախագիծը հնարավորություն է ընձեռում ամսեկան թոշակ ստանալ այն հեղինակներին, ում ֆիլմերը ընդգրկվել են միջազգային վարկանշային կինոփառատոների անվանակարգում կամ մրցանակ են ստացել: Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ «Անվանական թոշակ կտրամադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի:»
Որպես հիմնավորում բերվում է «մշակույթի գործիչների համար խրախուսման համակարգերի ներդրման, ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայրի ձևավորման» հանգամանքը:
FIAPF ցուցակի միջազգային կինոփառատոնի անվանակարգում ընդգրկված կամ հաղթած ֆիլմի ստեղծագործողները անվանական թոշակ կստանան ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: «Միևնույն անձը կարգի համաձայն մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար», – նշվում է նյութում:
Հատկանշական է, որ FIAPF-ի համաշխարհային Ա դասի կինոփառատոների (խաղարկային ֆիլմերի մրցութային փառատոների) ցուցակի 14 փառատոնից առանձնացվել է միայն 11, իսկ Ա դասի կինոփառատոներ ըստ ուղղվածության (խաղարկային ֆիլմերի մրցութային մասնագիտացված փառատոներ) ցուցակի 22 փառատոնից միայն 8 փառատոն: Գեղարվեստական ֆիլմերի արտամրցութային և վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի փառատոների ցուցակները մասնակի են ներգրավված այս ցուցակից:
Նախագծի հանրային քննարկումը ավարվելու է սեպտեմբերի 10-ին:
Առաջարկում ենք ծանոթանալ մրցանակաբաշխությունների և փառատոների ցուցակի հետ
1․ ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՉԱՓԵՐԸ | |||||
N | Փառատոնի կամ մրցանակաբաշխության անվանումը | Երկիրը | Հաճախականությունը | Մրցանակը | Անվանական թոշակի ամսավճարի չափը (հազար դրամ) |
I. ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ | |||||
4. Կինոարվեստ | |||||
4.1. մրցանակաբաշխություններ | |||||
1 | Ամերիկյան կինոակադեմիաի Օսկար մրցանակաբաշխություն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ամենամյա | անվանակագային մրցանակ | 800.0 |
մասնակցություն | 660.0 | ||||
2 | Ոսկե Գլոբուս | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ամենամյա | անվանակագային մրցանակ | 660.0 |
մասնակցություն | 550.0 | ||||
3 | Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 660.0 |
մասնակցություն | 550.0 | ||||
4 | Ասիա-Խաղաղօվկիանոսյան կինոմրցանակ | Ավստրալիական Միություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
մասնակցություն | 380.0 | ||||
5 | Բրիտանական կինոակադեմիայի ԲԱՖՏԱ մրցանակ | Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
մասնակցություն | 160.0 | ||||
6 | Ֆրանսիական կինոակադեմիայի Սեզար մրցանակաբաշխություն | Ֆրանսիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
մասնակցություն | 160.0 | ||||
4.2. համաշխարհային Ա դասի կինոփառատոներ | |||||
1 | Բեռլինի միջազգային կինոփառատոն | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 660.0 |
ամենամյա | մասնակցություն | 550.0 | |||
2 | Կաննի միջազգային կինոփառատոն | Ֆրանսիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 660.0 |
ամենամյա | մասնակցություն | 550.0 | |||
3 | Լոկառնոի կինոփառատոն | Շվեյցարիայի Համադաշնություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
ամենամյա | մասնակցություն | 380.0 | |||
4 | Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոն | Իսպանիայի Թագավորություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
ամենամյա | մասնակցություն | 380.0 | |||
5 | Վենետիկի միջազգային կինոփառատոն | Իտալիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
ամենամյա | մասնակցություն | 380.0 | |||
6 | Կահիրեի միջազգային կինոփառատոն | Եգիպտոսի Արաբական Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
ամենամյա | մասնակցություն | 250.0 | |||
7 | Կառլովի վարի միջազգային կինոփառատոն | Չեխիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
ամենամյա | մասնակցություն | 250.0 | |||
8 | Շանհայի միջազգային կինոփառատոն | Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
ամենամյա | մասնակցություն | 250.0 | |||
9 | Ֆաջր միջազգային կինոփառատոն | Իրանի Իսլամական Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
ամենամյա | մասնակցություն | 160.0 | |||
10 | Գոա – հնդկական միջազգային կինոփառատոն | Հնդկաստանի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
ամենամյա | մասնակցություն | 160.0 | |||
11 | Տալլինի Սև գիշերներ կինոփառատոն | Էստոնիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
ամենամյա | մասնակցություն | 160.0 | |||
4.3. Ա դասի կինոփառատոներ ըստ ուղղվածության | |||||
1 | Բուսանի միջազգային կինոփառատոն | Կորեայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
մասնակցություն | 380.0 | ||||
2 | Տորոնտոյի միջազգային կինոփառատոն | Կանադա | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
մասնակցություն | 380.0 | ||||
3 | Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Oբերհաուզենում | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 460.0 |
մասնակցություն | 380.0 | ||||
4 | Կրակովի միջազգային կինոփառատոն | Լեհաստանի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
մասնակցություն | 250.0 | ||||
5 | Թուրինի կինոփառատոն | Իտալիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
մասնակցություն | 250.0 | ||||
6 | Սոֆիայի միջազգային կինոփառատոն | Բուլղարիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 310.0 |
մասնակցություն | 250.0 | ||||
7 | Խիխոնի միջազգային կինոփառատոն | Իսպանիայի Թագավորություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
մասնակցություն | 160.0 | ||||
8 | Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոն | Ռումինիայի Հանրապետություն | ամենամյա | անվանակագային մրցանակ | 200.0 |
մասնակցություն | 160.0 | ||||
II. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ | |||||
3. Կինոարվեստ | |||||
1 | Սարաևոյի կինոփառատոն | Բոսնիա և Հերցեգովինա | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
2 | Ռոտերդամի միջազգային կինոփառատոն | Նիդերլանդների Թագավորություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
3 | Վավերագրական կինոյի միջազգային փառատոն Ամստերդամում (IDFA) | Նիդերլանդների Թագավորություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
4 | Սանդենս Կինոփառատոն | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
5 | Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Կլերմոն-Ֆերանում | Ֆրանսիայի Հանրապետություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
6 | Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն Անսիում | Ֆրանսիայի Հանրապետություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 310.0 |
անվանակագային մրցանակ | 250.0 | ||||
7 | Մուլտֆիլմերի և անիմացիայի միջազգային փառատոն Չինաստանում | Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 200.0 |
անվանակագային մրցանակ | 160.0 | ||||
8 | Վավերագրական կինոյի և անիմացիայի միջազգային փառատոն Լայպցիգում (DOK Leipzig) | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն | ամենամյա | գլխավոր մրցանակ | 200.0 |
անվանակագային մրցանակ | 160.0 |