Դեկտեմբերի 9-ին ավարտվեց «Ռուսական կինոբիզնես» միջազգային համաժողովը, որտեղ առաջին անգամ տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) կինոարտադրության շնորհանդեսը, որի ներկայացուցիչները Մոսկվա են այցելել միասնական պատվիրակությունով: Այս շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին սցենարային վարպետության Կենտրոնական Ասիայի լաբորատորիայի (CASL) նախագծերի փիթչինգի հաղթողները:
Փիթչինգի մասնակիցները կարողացել են Կենտրոնական Ասիայի առաջատար կինոընկերություններին զուգահեռ հանդես գալ եւ ուղիղ կապեր հաստատել կինոհամաժողովի մասնակիցների հետ: Շնորհանդեսի շրջանակներում Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները ներկայացրել են նաև կինոարդյունաբերության զարգացման և ֆիլմերի արտադրության համար պատասխանատու տեղական կազմակերպություններին: Ղազախստանը ներկայացրել է 21 ֆիլմ, Ղրղզստանը՝ 8 ֆիլմ, Տաջիկստանը՝ 5 ֆիլմ, Ուզբեկստանը՝ 10 ֆիլմ:
Համաժողովի ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել կինոարտադրության և փառատոնային առաջխաղացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Համաժողովը թույլ տվեց ներկայացնել նոր բովանդակություն տեղական դիստրիբյուտորական ընկերությունների համար եւ ուշադրություն դարձնել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին: