Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեկ ամսվա ընթացքում ընդունում էր ֆինանսավորում ստանալու դիմումներ: Էլեկտրոնային եղանակով 01.02.-05.03.2019 թ. ներկայացվել 65 հայտ, որից` դիտարկման է ենթակա 37 լիամետրաժ և 25 կարճամետրաժ նախագիծ։ Դիտարկման ենթակա չէ 3 նախագիծ (1 լիամետրաժ և 2 կարճամետրաժ):
Դիտարկման ենթակա 37 լիամետրաժ նախագիծից՝ 13 Զարգացման փուլի, 18 Արտադրական փուլի, 4 Հետարտադրական փուլի և 2 Տարածման փուլի ֆինանսավորման հայտ են ներկայացրել:
Երեք նախագիծ մերժում է ստացել, այդ թվում Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը: Նախագծի Արտադրական փուլը մեկնարկել է 2016 թվականին, հիմա նույն Արտադրական փուլի ֆինանսավորման դիմում է ներկայացվել: Նախագիծը մերժվել է, քանի որ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 12-րդ կետի համաձայն՝ Արտադրական փուլի նկարահանումները սկսած անիմացիոն և խաղարկային նախագծերը Արտադրական փուլի մրցույթին մասնակցել չեն կարող։
«Լվացքապատում» և «Շրջապտույտ» ֆիլմերը մերժվել են ըստ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 25-րդ կետի համաձայն՝ Զարգացման փուլի համար ֆինանսավորում հատկացվում է միայն փամետրաժ նախագծերին։
Արտադրական փուլի համար ֆինանսավորում կստանան ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի «Ստամբուլի վերջին ռաունդը», Էդգար Բաղդասարյանի «Ամերիկացի երախտավորները», Դավիթ Բաբախանյանի «Մեր օրերի հեքիաթը», Արշալույս Հարությունյանի «Սև արկղ» ֆիլմերը:
Ֆինանսավորման դիտարկման ենթակա լիամետրաժ և կարճամետրաժ կինոնկարների նախագծերի ցանկերին կարող եք ծանոթանալ Կինոկենտրոնի կայքում: