«ԿինոՊրես»-ը ուսումնասիրել է Հայաստանի ուսումնական հաստատությունները, որոնցում պատրաստում են (կամ ձևացնում են որ պատրաստում են) կինոարդյունաբերության մասնագետների:
Ոչ մի ամերիկացի, որը կենտրոնացած է հեղինակային, անկախ կինոյի վրա, փաստաթղթեր չի ներկայացնի Tisch School of the Arts, որտեղ սովորեցնում են նկարահանել Հոլիվուդի նոր դասականը. ավելի շուտ, նա կնախընտրի Columbia University School of the Arts: Ի դեպ, ինչպիսին էլ լինեն ամերիկացի կինեմատոգրաֆիստի ստեղծագործական նախասիրությունները, նա հնարավորություն կունենա խորհել տարբերակների շուրջ եւ ընտրություն կատարել առաջնորդվելով, օրինակ, Թոմ Էդգարի եւ Կարին Քելիի Film School Confidential: The Insider’s Guide To Film Schools հայտնի գրքից:
Հաշվի առնելով հայկական կինոարդյունաբերության իրավիճակը՝ Հայաստանի կինոդպրոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատուի գոյությունը աբսուրդ կլիներ: «ԿինոՊրես»-ը որոշել է օգնել սկսնակ մասնագետին, որին անհրաժեշտ է հասկանալ սակավ առաջարկը, եւ փորձել է հավաքել եւ համակարգել 2019 թվականին գործող Հայաստանիի կինոդպրոցների եւ կինոբուհերի վերաբերյալ առավել կարեւոր տվյալները: Մեզ հետաքրքրում էին բոլոր առաջարկները. կարճաժամկետ դասընթացներից մինչև բարձրագույն կրթության և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: Միակ պայմանն այն էր, որ մասնագիտությունների եւ առարկաների նկարագրության մեջ հանդիպեն «կինո» եւ «ռեժիսուրա» կամ «պրոդյուսերական» բառերը: Կինոդպրոցները ստորեւ թվարկված են պատահական կարգով:
Հարգելի կինոդպրոցներ, եթե դուք ունեք թարմացված տեղեկատվություն կամ նկատել եք անճշտություններ, խնդրում ենք գրել press@kinopress.am հասցեյին, թեմայում նշելով «Կինոդպրոց»
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ)
Հիմնադրվել է 1944 թվականին
Հավանաբար, կինոկրթությամբ հետաքրքրվող մարդկանց ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտեն ԵԹԿՊԻ-ի մասին, բայց մենք, այնուամենայնիվ, կներկայացնենք հիմնական տեղեկատվությունը: Եվ այսպես, մեզ հետաքրքրում են «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» (մասնագիտացում «Խաղային կինոյի և հեռուստաֆիլմի ռեժիսոր» և «Ոչ խաղարկային կինոյի և հեռուստաֆիլմի ռեժիսոր») և «պրոդյուսերություն» մասնագիտությունները: Ամենուր կան բյուջետային տեղեր եւ գրեթե ամեն տարի տեղերի քանակը փոխվում է: Իհարկե, անվճար տեղ ստանալը բավականին դժվար է. բացի հայոց լեզվի և գրականության հանրակրթական քննություններից, դիմորդները պետք է ներկայացնեն գրավոր աշխատանքներ, որոնք թեմատիկորեն կապված են ընտրած մասնագիտության հետ, ապա անցնեն ստեղծագործական և մասնագիտական փորձություններ, որոնք մի քանի փուլերով են անցկացվում:
Նաև այստեղ պատրաստում են օպերատորներին, սցենարիստներին, դերասանների, կինոգետներին, կինոյի և հեռուստատեսության նկարիչներին, համակարգչային գեղարվեստական նախագծողներին:
Թեստերի ամբողջ համակարգը ցանկացողները կարող են ինքնուրույն ուսումնասիրել անցնելով հետեւյալ հղումներով՝
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Առկա է նախապատրաստական բաժին:
- Բարձրագույն կրթություն ռեժիսորներն ու պրոդյուսերները ԵԹԿՊԻ-ում ստանում են 4 տարվա ընթացքում (հեռակա՝ 5 տարի):
- Առկա է մագիստրատուրա և ասպիրանտուրա:
- ԵԹԿՊԻ-ն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Ամիրյան փող., 26 շենք
Հեռախոս` (+374 60) 27-10-20
էլ․Հասցե` info@ysitc.am
Գյումրի
Հասցեն` Անկախության հրպ., 1 շենք
Հեռախոս` (+374 312) 5-65-82
էլ․Հասցե` info@ysitc.am
Վանաձոր
Հասցեն` Վարդանանց փող., 96 շենք
Հեռախոս` (+374 322) 4-11-70, (+374 322) 4-11-80
էլ․Հասցե` info@ysitc.am
Գորիս
Հասցեն` Ավանգարդի փող., 3/1 շենք
Հեռախոս` (+374 284) 2-40-96
էլ․Հասցե` info@ysitc.am
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
Հիմնադրվել է 1922 թվականին
Կուլտուրայի ֆակուլտետը ձևավորվել է 1970 թվականին: Հայ կինոկրթության ճանաչված և բազմամյա առաջնորդներից մեկը, ճանաչելիությամբ, թերևս, զիջում է միայն ԵԹԿՊԻին: ՀՊՄՀ-ի դասախոսները ուսուցում են անցկացնում «Ռեժիսուրա», «Օպերատորություն», «Կառավարում (ըստ ոլորտի)» և «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ուղղություններով, ընդ որում ընտրության գործընթացի բարդությունը ոչինչով չի զիճում ԵԹԿՊԻ-ին:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Բարձրագույն կրթություն ՀՊՄՀ-ում ստանում են 4 տարվա ընթացքում:
- Առկա է մագիստրատուրա:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն՝ Տիգրան Մեծի 17
Հեռախոս՝ (+374 10) 59-70-49
Էլ. փոստ` aspu.am@aspu.am
Հայ-Ռուսական Համալսարան
Հիմնադրվել է 1997 թվականի
«Կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր» մասնագիտության դասավանդումը մեկնարկել է 2011 թվականին, 2012 թվականին հիմնվել է Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտը:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Ռեժիսորները սովորում են 5 տարի:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն՝ Հովսեփ Էմինի փողոց 123
Հեռախոս՝ (+374 10) 27-24-90
Էլ. փոստ` imrk@rau.am
Պանարմենիան մեդիա դպրոց
Հիմնադրվել է 2016 թվականին
Պանարմենիան մեդիա դպրոցը 2016 թվականից պատրաստում է ժամանակակից հեռուստատեսային մասնագետների: Դասընթացներին զուգահեռ անցակցվում են վարպետության դասեր, կինոդիտում-քննարկումներ, տարբեր ուսուցողական հանդիպումներ: Ուսումնառության ընթացքում կարող եք ձեռք բերել հետևյալ մասնագիտությունները՝ «Հեռուստածրագրերի ռեժիսուրա», «Պրոդյոսերական աշխատանք», «Օպերատորական արվեստ», «Մոնտաժ», «Ձայնային ռեժիսուրա», «Սցենարական աշխատանք», «Դերասանական արվեստ»
Պանարմենիան մեդիա դպրոցը ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար: Այն պատրաստում է մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ: Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր վարում են հեռուստաշուկայի ամենապահանջված մասնագետները:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Ուսման տևողությունը 6 ամիս է:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Եղվարդի խճուղի 1
Հեռախոս` (+374 10) 36-93-44
Էլ. փոստ` info@pamg.am
Թումո
Հիմնադրվել է 2011 թվականին:
Թումոն նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում: Թումոն բաց է ներկայիս չորս կենտրոններ հաճախելու 12-ից 18 տարեկան ՀՀ և ԱՀ ռեզիդենտ բոլոր պատանիների համար: Թումոյում պատանիները սովորում են, որովհետև ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար։ Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով: Թումոյում գործում է «Ֆիլմերի ստեղծում» ծրագիրը:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Հալաբյան փող., 16 շենք
Հեռախոս` (+374 10) 39-84-13
Էլ. փոստ` info@tumo.org
Երևանի մշակույթի պետական քոլեջ
Հիմնադրվել է 1929 թվականին:
Երևանի մշակույթի պետական քոլեջը պատրաստում է կինոյի, թատրոնի, հեռուստատեսության և միջոցառումների ռեժիսորների և դերասանների:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Հիմնական, ընդհանուր կրթությամբ (9-ամյա կրթություն) 4 տարի, միջնակարգ կրթությամբ՝ (12 – ամյա կրթություն) 3 տարի:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Բագրատունյաց 37
Հեռախոս` (+374 10) 48-05-81
Էլ. փոստ` yscc@mail.ru
Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջ
Հիմնադրվել է 2007 թվականին:
Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջը պատրաստում է ռեժիսորների և դերասանների:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Հիմնական, ընդհանուր կրթությամբ (9-ամյա կրթություն) 4 տարի, միջնակարգ կրթությամբ՝ (12 – ամյա կրթություն) 3 տարի:
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Թբիլիսյան խճուղի 3/1
Հեռախոս` (+374 10) 28-57-82, (+374 10) 28-56-12
Էլ. փոստ` yerevancollege@gmail.com
«Աբելյան Արտ Սքուլ» կինոյի և հեռուստատեսության դպրոց
Հիմնադրվել է 2007 թվականին
2007 թվականին հիմնված Աբելյան Արվեստի Դպրոցում դասավանդվում է ռեժիսուրա, օպերատորական արվեստ, սցենար, դերասանական արվեստ: Դպրոցը նախատեսված է 12-ից բարձր անձանց համար:
Տեւողությունը եւ ուսուցման տարբերակները
- Կուրսը տևում է 1 տարի
Կոնտակտային տվյալներ
Երևան
Հասցեն` Երվանդ Քոչարի փող., 17/1 շենք
Հեռախոս` (+374 98) 37-88-08, (+374 99) 37-88-08
Էլ. փոստ` abelyanartschool@gmail.com
Արմավիր
Հասցեն` Հաշումյան փող., 50/4 շենք
Հեռախոս` (+374 98) 44-89-93, (+374 99) 44-89-92
Էլ. փոստ` abelyanartschool@gmail.com