Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) ներկայացրել է Կինոյի ճգնաժամը թվերով: Այս մասին տեղեկանում ենք Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:
«2019թ-ի ՀՀ Պետական բյուջեի 1056․ «Կինեմատոգրաֆիայի ծրագրով» հաստատված 815,2 միլիոն ՀՀ դրամից խաղարկային լիամետրաժ ֆիլմերի արտադրությանը ուղղվել է 163 միլիոն ՀՀ դրամ` 19,9% (մեծ մասը՝ խաղարկային-վավերագրական ֆիլմեր):
ՀՀ պետական բյուջեի 1056-11001․ «Կինոնկարների արտադրություն» ծրագրով հաստատված 509,3 միլիոն ՀՀ դրամից կինոկենտրոնը 45 կինոնախագծի հատկացրել է 286,3 մլն ՀՀ դրամ և տվել է 90,8 մլն ՀՀ դրամի երաշխիք՝ 2020-21թթ-ի համար:
2019թ-ի ՀՀ պետական բյուջեի 1056-11001․ «Կինոնկարների արտադրություն» ծրագիրը թերակատարվել է 9%-ով։ Այդուհանդերձ, կինոկենտրոնը ապագայում ֆինանսավորելու 90,8 մլն ՀՀ դրամի երաշխիք է տվել տարբեր արտադրողների։
2019թ-ին
1) Զարգացում փուլի համար 11 կինոնախագծի հատկացվել է 23 մլն ՀՀ դրամ։
2) Արտադրություն փուլի համար 8 կինոնախագծի հատկացվել է 110 միլիոն ՀՀ դրամ և տրվել է 74 մլն ՀՀ դրամի երաշխիք՝ 2020-21թթ-ին ֆինանսավորելու համար:
3) Հետարտադրություն փուլի համար 3 կինոնախագծի հատկացվել է 26 մլն ՀՀ դրամ։
4) Տարածում փուլի համար 5 կինոնախագծի հատկացվել է 4 մլն ՀՀ դրամ։
5) Կարճամետրաժ 9 ֆիլմերի հատկացրել է 57,2 մլն ՀՀ դրամ և տրվել է 7,5 մլն ՀՀ դրամի երաշխիք՝ 2020-21թթ-ին ֆինանսավորելու համար:
6) Անիմացիոն 9 կինոնախագծերի հատկացվել է 66,1 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում և 9,3 մլն ՀՀ դրամի երաշխիք՝ 2020-21թթ-ին ֆինանսավորելու համար:
2018-19թթ-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը պետական ֆինանսավորում է հատկացրել 67 կինոնախագծի, որոնցից 40-ը լիամետրաժ, խաղարկային ֆիլմեր են։
Հայկական կինոարտադրության առկա պոտենցիալի համար անհավանական, 40 լիամետրաժ ֆիլմերի պետական աջակցություն տրամադրելով, կինոկենտրոնը վտանգել է պետական գումարները և ներքաշել է կինոնախագծերի հեղինակներին՝ բյուջեի ահռելի դեֆիցիտով կինոարտադրություն սկսելու արկածախնդրության մեջ։ Հետևանքները՝ մոտ կես միլիարդ պետական ներդրման սառեցման և տասնյակ անավարտ ֆիլմերի տեսքով, մասնագետներին տեսանելի են վաղուց, իսկ հանրությանը տեսնելի կլինեն շատ մոտ ապագայում»։