«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով»,- հայտնում են նախարարությունից:
Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել է տեղական նշանակության հուշարձանի, իսկ երկրորդին՝ դրա ենթահուշարձանի կարգավիճակ: