Վենետիկյան կինոփառատոնից հետո սա Իտալիայի թերեւս ամենամեծ կինոփառատոնն է: Թուրինի Միջազգային Կինոփառատոնը անցկացվելու է 2019 թվականի նոյեմբերի 22-30-ը:
Ինչպես հայտնում է Դիանա Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում, նա կմեկնի Թուրինի Միջազգային Կինոփառատոն որպես FIPRESCI-ի ժյուրիի անդամ և կներկայացնի Հայաստանը միջազգային ժյուրիի կազմում:
FIPRESCI-ն Կինոլրագրողների միջազգային ֆեդերացիա է, որը միավորում է կինոքննադատներին և կինոլրագրողներին: Հիմնադրվել է 1930 թվականի հունիսի 6-ին Փարիզում: Կազմակերպության նպատակն է նպաստել համաշխարհային կինոարվեստի զարգացմանը, ինչպես նաեւ պաշտպանել կինոյի մասին գրող մասնագետների շահերը: