Գրքի երևանյան փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Եռօրյա փառատինը կենտրոնանալու է Աբովյան փողոցում: «Մոսկվա» կինոթատրոնում գրական միջոցառումները կանցկացվեն՝ համադրելով ու ամրացնելով կինոյի և գրականության փոխկապակցվածությունը։ ԿինոՊրեսը առանձնացրել է թեմատիկ ծրագիրը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը
Հուլիսի 30, 20:00-21:00
«Մոսկվա» կինոթատրոն
Նարինե Աբգարյանի «Զուլալի» էկրանավորումը հետարտադրական շրջանում է գտնվում: Ֆիլմի ստեղծման պատմությանը ԿինոՊրեսը անդրադարձ է կատարել նախագծի մեկնարկի օրվանից:
«Զուլալին» էկրանավորել է ռեժիսոր Հայկ Օրդյանը։ Նկարահանումները տեղի են ունեցել Տավուշի մարզում:
Միջոցառման բանախոսներն են՝ ռեժիսոր Հայկ Օրդյանը, դերասան Հերմինե Ստեփանյանը, թարգմանիչ Նարինե Գիժլարյանը և խմբագիր Արմեն Սարգսյանը։
Կինո եւ գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան
Հուլիսի 31, 20:00
«Մոսկվա» կինոթատրոն
Հենրիկ Մալյանն ու Աղասի Այվազյանը մանկության ընկերներ էին, հետո արդեն՝ գործընկերներ։ Չնայած, որ նրանք ընտրել էին աշխարհի հետ շփման տարբեր լեզուներ՝ կինո և գրականություն, սակայն միասին կարողացել են կինո ստեղծել գրական ստեղծագործությունների հիման վրա: Երկու մեծերի համատեղ աշխատանքը հայ կինոյին տվեց «Եռանկյունի» և «Հայրիկը» գլուխգործոցները:
1960-ականների հայ կինոյի և գրականության վերելքի մասին Տիգրան Գրիգորյանը կզրուցի Նարինե Մալյանի, Ռոբերտ Մաթոսյանի, Ալիս Հովհաննիսյանի, Դավիթ Մաթեւոսյանի հետ: