2021 թվականին «Ֆորսաժ 9» հետո պրեմիերայի ամսաթիվը կորցրել է Universal Pictures ստուդիայի մեկ այլ պոտենցիալ միլիարդատեր «Մինիոնները» մուլտֆիլմի սիքվելը: Անիմացիոն շարունակությունը պետք է ամերիկյան էկրաններ դուրս գար հուլիսի 3-ին: Առաջին միջազգային պրեմիերաները նախատեսված էին հունիսի վերջին:
Այստեղ իրավիճակն ավելի բարդ էր: Illumination Entertainment-ի ղեկավար Քրիս Մելեդանդրին հայտնել է Փարիզում գտնվող Illumination Mac Guff ստուդիայի հարկադիր ժամանակավոր փակման մասին: Այդ իսկ պատճառով, նույնիսկ հուլիսին կորոնավիրուսի համաճարակի դադարեցման դեպքում մուլտֆիլմը պարզապես ժամանակին պատրաստ չի լինի: Պրեմիերայի նոր օրը կհայտարարվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ «Գարշելի ես» անիմացիոն հիթի սփին-օֆֆ դարձած «Մինիոններ» մուլտֆիլմը 2015 թվականի հունիսին է էկրան բարձրացել: Համաշխարհային վարձույթում դրամարկղային մուտքերը կազմել են 1158,4 մլն դոլար: Միայն «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը հավաքել է 11,716 հանդիաստես: