Նոր կորոնավիրուսը, որը ատիպիկ թոքաբորբ է առաջացնում, բռնկվել է եւ փլուզել համաշխարհային շուկաները: Փորձագետները խոսում են նոր ֆինանսական ճգնաժամի սկսվելու մասին:
Հայաստանում մարտի 16-ից մեկ ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել. փակ են գրեթե բոլոր հասարակական հաստատությունները, իսկ իշխանությունները կոչ են անում մնալ տանը, հատկապես տարեցներին:
Մահացու վտանգավոր վիրուսները բազմիցս դարձել են հոլիվուդյան ֆիլմերի սյուժեի հիմք, ընդ որում՝ կինեմատոգրաֆիստները նկարահանել են ոչ միայն զոմբիների, այլեւ այն հիվանդությունների մասին, որոնցից մարդիկ պարզապես մեռնում էին մեկը մյուսի հետեւից: Մեր նյութում հավաքել են համաճարակի մասին ամենասարսափելի ֆիլմերը: Ոչ մի զոմբի:
Վարակ / Contagion (2011)
Մեր հավաքածուի ամենաիրատեսական ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի կողմից: Այո, այն մասին, թե ինչպես կարող է զարգանալ մահացու վտանգավոր հիվանդության համաճարակը, բժիշկները վաղուց գիտեն, դա նոր սցենար չէ: Պարզապես մինչեւ հիմա, նույնիսկ ատիպիկ թոքաբորբի եւ խոզի գրիպից հետո ոչ ոք չի հավատում, որ մարդկությունը կարող է ինչ-որ կերպ տուժել մոլորակի վրա հանկարծակի բռնկված տենդից:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը փորձում են հետեւել շատ կարճ ինկուբացիոն շրջան ունեցող վիրուսի տարածմանը: Այս վարակի դեմ դեռ չեն հասցրել պատվաստանյութ ստեղծել, իսկ վիրուսի մուտացիան անօգուտ է դարձրել պաշտպանության առկա արձանագրությունները: Հակադոտ ստեղծելու համար նախ պետք է հստակեցնել վարակի շղթան: Մինչդեռ մահացությունը վիրուսի պատճառով դառնում է ավելի ու ավելի շատ:
Կասանդրայի լեռնանցք / The Cassandra Crossing (1976)
Աղետի մասին պատմող էտալոնային այս ֆիլմը սկսվում է ահհաբեկիչների ներխուժումից Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտաբ, որը գտնվում է Ժնևում: Թիկնապահների հետ կրակահերթի ժամանակ նրանք պատահմամբ կոտրում են մի բեռնարկղ, որում գտնվում են մահացու հիվանդության բակտերիաներ։
Հանցագործներից մեկին հաջողվում է փախուստի դիմել և նստել արագընթաց գնացքը, որն ուղևորվում էր Ժնևից դեպի Ստոկհոլմ։ Նրա հետ գնացքում է հայտնվում ու արագ տարածվում ուղևորների շրջանում քիչ հետազոտված հիվանդությունը, որը հետագայում կստանա թոքային ժանտախտ անվանումը։
Համաճարակ / Outbreak (1995)
Վոլֆգանգ Պետերսենն իր ֆիլմերում միշտ ձգվել է ծայրահեղ իրավիճակների, եւ «Համաճարակը» նրա լավագույն, թեեւ ոչ միանշանակ ընդունված ֆիլմերից մեկն է (վարձույթում այն հիթ է դարձել, սակայն քննադատներն իրենց կարծիքներում բաժանվել են): Դասթին Հոֆմանը, Ռենե Ռուսոն, Քեւին Սփեյսին եւ Քյուբա Գուդինգ կրտսերը համաճարակաբանների խումբ են կազմում, որը փորձում է կանգնեցնել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վտանգավոր վիրուսը, որը ժամանել է Նահանգներ վարակված կապուցին կապիկի միջոցով:
Բացի այն, որ «Համաճարակը» դինամիկ եւ աներեւակայելի հետաքրքրաշարժ թրիլլերr է, որտեղ ասացվածքը, որ յուրաքանչյուր րոպե կարևոր է, ստանում է բառացի արժեք, դա նաեւ հիասքանչ դերասանական աշխատանքների շքերթ է: Ինչպես նաեւ հզոր եւ համոզիչ նախազգուշացում այն մասին, որ մեր մոլորակը շարունակում է մնալ վտանգավոր եւ անկանխատեսելի վայր, եւ մարդկությանը, գիտության բոլոր նվաճումներով, ոչնչացման եզրին կարող է դնել մի փոքրիկ կապիկ:
Վիրուս / Gamgi (2013)
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր ժամանակների Սեուլում: Քաղաքի մոտակայքում ոստիկանությունը մահացած ապօրինի ներգաղթյալներով կոնտեյներ է գտնում: Սակայն նրանցից մեկին, այնուամենայնիվ, հաջողվել է գոյատեւել, բայց նա վարակված է սարսափելի վիրուսով եւ մի քանի ժամ է մնացել: Սարսափելի արագությամբ վիրուսը սկսում է տարածվել բնակիչների շրջանում, եւ քաղաքն իսկական քաոսի մեջ է ընկղմվում: Հիվանդանոցները լցված են ծանր հիվանդներով, որոնք մահանում են սարսափելի տառապանքների մեջ: Գիտնականները փորձում են հակաթույն գտնել, որը կարող է բուժել բոլոր վարակվածներին, բայց ինչպես դա անել, եթե իրենք զբաղվում են վիրուսով, որի մասին մինչ այդ ոչ ոք նույնիսկ չի լսել…
Պանդեմիա / Pandemic (2007)
Ռեժիսոր Արման Մաստրոյանիի հեռուստատեսային ֆիլմը բարձր վարկանիշ եւ համբավ չունի, սակայն ֆիլմն ցուցակում է գտնվում իր ռեալիզմի պատճառով: Այն բանից հետո, երբ սովորական մրսածության ախտանիշներով հիշեցնող առեղծվածային հիվանդությունը երիտասարդին սպանում է Ավստրալիայից Լոս Անջելես ուղեւորվող ինքնաթիռում, դոկտոր Կայլա Մարտինը, վիրուսային վարակների վերահսկման կենտրոնի ղեկավարը, հայտարարում է կարանտին բոլոր ուղեւորների համար:
Բայց այս անհայտ վիրուսի մահացու շտամը արդեն տարածվել է, պատճառելով խուճապ: Եվ ամբողջ աշխարհում սկսվում է առաջին վարակվածի որոնումը: