2017 թվականի նոյեմբերի 29-ին ռուսական 104 կինոշուկայում «Կարոպրոկատ» դիստրիբյուտորի շնորհանդեսի շրջանակներում պրոդյուսերներ Անդրեասյան եղբայրների և Արմեն Անանիկյանի «Մեծ կինո» միացյալ ընկերությունը ներկայացրեց իրենց նախագծերը: Այդ նույն օրը ներկայացվեց Համլետ Դուլյանը, ով զբաղեցրեց «ՄԵՆՔ» ֆիլմի ռեժիսորական աթոռը:
Օրերս Central Partnership ստուդիան ներկայացրել է «ՄԵՆՔ» ֆիլմի թիզերային թրեյլերը՝ ռուս գրող Եվգենի Զամյատինի հակաուտոպիայի հիման վրա։ Եվգենի Զամյատինը «ՄԵՆՔ» հրատարակել է 1920 թվականին: Գրքի գործողությունը ծավալվում է 20-րդ դարում ավերիչ պատերազմից հետո:
Ֆիլմի գլխավոր հերոսները Միացյալ Պետության բնակիչներ են, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի իր հերթական համարը, համազգեստը, ապակե տները, իսկ սեքսը տեղի է ունենում ըստ ժամանակացույցի:
Համլետ Դուլյանի ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Եգոր Կորեշկովը, Ելենա Պոդկամինսկայան եւ Ֆիլիպ Յանկովսկին: Դուլյանը ավարտել է պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Հաճախել է նաև «Օստանկինո»-ի կինոյի և հեռուստատեսության դասընթացին, Ա. Միտտայի ռեժիսորների և սցենարիստների սեմինարին, ARTkino-ի ռեժիսորական դասընթացին, Ռ. Մքքիի սցենարական վարպետության դասերին: Նրա «Ընկղմում կրակի մեջ» ֆիլմը ցուցադրվել է շատ կինոփառատոներում, ինչպես նաև ընդգրկվել Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում: