Համո Բեկնազարյանի Offenbacher 7788 դաշնամուրը կհանձնվի Կինոգործիչների միությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը:
Հանձնման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 19:00 Երևանի կինոյի տան՝ «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանում: Բեկնազարյանի երևանյան տան Offenbacher 7788 նշանավոր մասունքը, հայտնի խմբավար ՏԻգրան Հեքեքյանը նվիրելու է Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանին, և այդուհետ այն կդառնա կինոթանգարանի մի մաս:
Հանդիսավոր արարողությունից հետո Կինոյի տան մեծ դահլիճում տեղի կունենա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Մուտքը ազատ է: