Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։
Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 36-րդ կետ):
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 44, 45-րդ կետեր):
Պաշտոնի հավակնորդը ընտրությանը մասնակցելու համար Հայաստանի կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին առձեռն մեկ փաթեթով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար.
7) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր (առնվազն 30 էջ առանց հավելվածների)՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո.
8) 2 գունավոր լուսանկար` 3×4 չափսի.
9) հայտարարություն:
(ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 39, 40-րդ կետեր):
Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2024թ. դեկտեմբերի 2-ն է:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդի քարտուղար Աննա Բախշյանին:
Հեռ.՝ (010) 52-20-32