Հայաստանի կինոօպերատորների գիլդիան դարձել է Կինոօպերատորների միջազգային ֆեդերացիայի (IMAGO) անդամ՝ ձեռք բերելով համագործակցության, մասնագիտական զարգացումների և փոխգործակցությունների լայն հնարավորություններ: Այս մասին տեղեկացնում է Կինոգործիչների միությունը, հղում կատարելով Կինոօպերատորների միջազգային ֆեդերացիային:
Երբ Հայաստանի կինոգործիչների միությունում ձևավորվում էին մասնագիտական գիլդիաները, հեռանկարում դրված էին հենց այն նպատակներն ու ծրագրերը, որոնք իրագործեցին կինոօպերատորների գիլդիայի անդամները՝ գիլդիայի նախագահ Վահագն Տեր-Հակոբյանի գլխավորությամբ:
Հայաստանի կինոգործիչների միություն
Ինչպես նշվում է Ֆեդերացիայի կայքում՝ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանի կինոօպերատորների գիլդիան նախատեսում է առանցքային դեր խաղալ Հայաստանում պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջխաղացման գործում: Նրանց գլխավոր նպատակներից մեկը սփյուռքահայ կինոգործիչներին Հայաստանի կինոօպերատորների գիլդիաին միանալու հրավիրելն է, և նրանք ակտիվորեն ուսումնասիրում և տեղեկատվություն են հավաքում դրան նպաստելու համար: Բացի այդ, Հայաստանի կինոօպերատորների գիլդիան աշխատում է Հայաստանի համալսարաններում կինեմատոգրաֆիայի վերաբերյալ կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ, որպեսզի կրթի կինեմատոգրաֆիստների հաջորդ սերնդին: