Հունիսի 1-ին Հայաստանում մեկնարկել են Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի երկար սպասված էկրանավորման նկարահանումները: Սերիալն բաղկացած կլինի 10 դրվագից՝ յուրաքանչյուրը 24 րոպե տևողությամբ:
Հաղորդվում է, որ սերիալի պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի վերջ ռուսական առցանց կինոթատրոններից մեկում:
«Մանյունյա» սերիալի վրա աշխատում են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանը («Երկրաշարժ», «Մայրիկներ»), սցենարիստ Հայկ Ասատրյանը («Մերկապարողները»), ռեժիսոր Արման Մարությանը («Սուպեր Մամա», «Ալաբալանիցա»): Գլխավոր դերերը կատարում են պատանի դերասանուհիներ Կարինա Ղահրամանյանը և Կատյա Տեմնովան: Բացի այդ սերիալում կհայտնվեն նաև Ջուլիետա Ստեփանյանը և Արման Նավասարդյանը:
«Պրոդյուսերի համար ամենամեծ երջանկությունը՝ էկրանավորել գիրքը, որի վրա մեծանում և սիրում են իր երեխաները, ընկերները և նրանց երեխաները: Մենք պահպանել ենք ոճը, դարաշրջանը և ամենակարևորը՝ չենք կորցրել հեղինակի գեղեցիկ վանկը և հումորը: Գրքի բոլոր երկրպագուներին հաճելի կլինի սուզվել այս աշխարհի մեջ: Ի դեպ, Մանյունյաի կյանքը էկրանին չի սահմանափակվի մեր սերիալով, հաջորդ ամռանը կսկսվեն լիամետրաժ էկրանավորման նկարահանումները, դրա իրավունքն արդեն փոխանցվել է պրոդյուսեր Օլգա Ակատևայի Օքապի փրոդաքշն ընկերությանը», – նշում է Ղևոնդ Անդրեասյանը:
Նկարահանումներն անցկացվում են Հայաստանի գեղատեսիլ վայրերում, որտեղ հենց ծավալվում է գրքի գործողությունը, և որտեղ դեռ պահպանվել է 1980-ականների ոգին, իսկ նկարիչների աշխատանքի և ռեկվիզիտի շնորհիվ հանդիսատեսի մոտ ստեղծվելու է անցած ժամանակաշրջանում լիակատար ընկղմվելու զգացողություն:
«Մանյունյաի մասին առաջին գրքի թողարկումից տասը տարի անց երկար սպասված էկրանավորումը վերջապես տեղի ունեցավ: Նկարահանման հրապարակում էի, երբ առաջին կադրերն էին արվում ու կոտրվում էր բաղձալի ափսեն։ Ես ծանոթացա արտիստների հետ, նրանք հիանալի էին, ռեժիսորի և սցենարիստի հետ, ովքեր մեծ ակնածանքով էին վերաբերվում աշխատանքին։ Պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանի հետ ավելի վաղ ենք ծանոթացել և գոհ ենք մնացել մեր շփումից: Շատ եմ սպասում սերիալին: Տոնի սպասման հրաշալի զգացում ունեմ», – նշում է գրողը:
«Մանյունյա» գրքի ընդհանուր տպաքանակը գերազանցել է 1 400 000 օրինակ, վիպակը ստացել է Ռուսաստանի Տարվա ձեռագիր ազգային գրական մրցանակը և առաջադրվել է Մեծ գիրք մրցանակի:
«Մենք տարիներ շարունակ որսացել ենք «Մանյունյաի» իրավունքները և, բարեբախտաբար, դա մեզ հաջողվել է: Մենք շատ երջանիկ ենք, որ երկար տարիներ սպասելուց հետո Նարինե Աբգարյանը վստահել է էկրանավորումը մեր պրոդյուսերական թիմին: Բարեկամության, սիրո և հավերժական արժեքների մասին պատմությունները երբեք չեն հնանա, և մեր խնդիրն է հիշեցնել նոր սերնդին ու երեխաներին այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Գիրքը ակնհայտ բեսթսելեր է, և մենք ամեն բան կանենք, որպեսզի նրա էկրանավորումը արժանի տեղ զբաղեցնի երեխաների և նրանց ծնողների սրտերում», – նշում է Սարիկ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ գիրքը պատմում է 1980-ական թվականների ծիծաղելի և հուզիչ պատմություն տարբեր ազգությունների խորհրդային երկու ընտանիքների բարեկամության մասին: