«Հայաստանի ազգային կինոկենտրոնը» հայտարարել է Հայաստանի հեռուստատեսություններով ցուցադրվող հայկական արտադրության ֆիլմերի հեղինակներին վճարելու գործընթացի մեկնարկի մասին: 2018 թվականի օգոստոսի 08-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքվել է «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը և նույն պայմանագրի հիման վրա «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ տարածքում գործող հեռուստաընկերությունների միջև կնքվել են համապատասխան լիցենզային պայմանագրեր:
Գործընթացը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետություն կառավարության 11.01.2007 թվականին ընդունված թիվ 506-Ն Որոշման: Ցանկում ընդգրկված հեղինակները կարող են սույն թվականի նոյեմբերի 4-ից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներով դիմել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ՝ համապատսախան պայմանագիր կնքելու համար: