Սինթիա Էրիվոն, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էլթոն Ջոնը, Իդինա Մենզելը, Քրիսի Մետցը եւ «Օսկար» մրցանակի հավակնորդ Ռենդի Նյումանը այս տարի հանդես կգան «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության ժամանակ, այդ մասին այսօր հայտարարել են շոուի պրոդյուսերներ Լինետ Հաուել Թեյլորը եւ Ստեֆանի Ալեյնը:
«Մենք ուրախ ենք, որ մենք ունենք հավակնորդների եւ կատարողների անհավատալի խումբ, ովքեր կներկայացնեց յուրահատուկ երաժշտական պահեր, որոնք դուք կարող եք տեսնել միայն Օսկարի ժամանակ», – ասել են Հաուել Թեյլորը և Ալեյնը:
Այս տարվա օրիգինալ երգի անվանակարգորդները և կատարողները ներկայացված են հետևյալ կերպ (այբբենական կարգով՝ երգի անվանմամբ)՝
“I Can’t Let You Throw Yourself Away” «Խաղալիքների պատմություն 4» – Կներկայցնի Ռենդի Նյումանը
“(I’m Gonna) Love Me Again” «Ռոքեթմեն» – Կներկայցնի Էլթոն Ջոնը
“I’m Standing With You” «Բեկում» – Կներկայցնի Քրիսի Մետցը
“Into The Unknown” «Սառցե սիրտը 2» – Կներկայցնի Իդինա Մենզելը և AURORA
“Stand Up” «Հարիեթ» – Կներկայցնի Սինթիա Էրիվոն
Բացի հինգ առաջադրված երգերից, շոուն կներկայացնի Questlove-ի հատուկ կատարումե եւ հատուկ հրավիրված դիրիժոր Eímear Noone-ի կատարումները: Noone-ը առաջին կինն է, ով դիրիժորի պաշտոնը կստանձնի Օսկարի հեռարձակման ժամանակ:
Պրոդյուսերները կշարունակեն հայտարարել շոուի մասնակիցների անունները առաջիկա շաբաթներին: Այս շաբաթ ահայտնի դարձավ, որ «Օսկարի» դափնեկիրներ Մահերշալա Ալին, Օլիվիա Քոլմանը, Ռեգինա Քինգը եւ Ռամի Մալեկը ելույթ կունենան «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Բոլորը վերադառնում են Օսկարի բեմ անցյալ տարի իրենց համապատասխան դերասանական կարգերում տարած հաղթանակից հետո:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2020 թվականի փետրվարի 9-ին: «Օսկարը» հեռարձակվելու է Առաջին ալիքի եթերում: