Հունվարի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուղիղ եթերում քվեարկեց և հրապարակեց Հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի արդյունքները։
Մրցույթն անցկացվում էր 2020 թվականին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նոր կարգով՝ ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․
- 1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
- 2) հայերեն հաղորդումների գերակայությունը.
- 3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
- 4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.
- 5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
- 6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:
Յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները գումարվում են:
Հանձնաժողովի յոթ անդամների վարկանիշային քվեարկությամբ դիմորդ հեռուստաընկերությունները հավաքեցին հետևյալ միավորները՝
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՈՒՄ
Ընկերություն | Միավոր |
---|---|
«Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ») | 613 |
«Հ2» («Հայկական երկրորդ հեռուստաալիք») | 626 |
«5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ) | 657 |
«Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ) | 663 |
«Արմենիա» («Արմենիա թիվի» ՓԲԸ) | 713 |
«A TV» («Ա ԹՎ» ՍՊԸ) | 670 |
«Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ) | 531 |
«Ա1+» («Մելտեքս» ՍՊԸ) | 545 |
«Երկիր Մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) | 688 |
«Շանթ» («Շանթ» ՍՊԸ) | 680 |
Ի սկզբանե նախատեսված էր 6 հանրապետական սլոթ և 9 մայրաքաղաքային, սակայն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվեց «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին», որով «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքը առանց մրցույթի կհեռարձակվի Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ «Ռոսիա Կուլտուրա» և «Առաջին ալիք: Միջազգային ցանց» հեռուստաալիքները՝ Երևանում։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ՌԴ ամբողջ տարածքում հեռարձակման յուրահատուկ լիցենզիա կստանա։ Այսպիսով սլոթերի քանակը փոփոխության ենթարկվեց և դարձավ՝ 7 մայրաքաղաքային և 5 հանրապետական
Հունվարի 8-ին «1in.am» («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ), իսկ հունվարի 13- ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ՀՌՀ դիմում ներկայացրեցին, որով հետ կանչեցին մասնակցության հայտերը:
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՈՒՄ
Ընկերություն | Միավոր |
---|---|
«Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ») | 613 |
«5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ) | 657 |
«Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ) | 663 |
«A TV» («Ա ԹՎ» ՍՊԸ) | 670 |
«Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ) | 531 |
«Երկիր Մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) | 688 |
«Շանթ» («Շանթ» ՍՊԸ) | 680 |
«Դար-21» հեռուստաընկերություն ՓԲԸ | 492 |
«Նոր Հայաստան» («Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ) | 463 |
«Առփի մեդիա» ՍՊԸ (կաբելային հ/ը) | 542 |
216 |
Մրցույթի անցողիկ՝ նվազագույն շեմը 280 միավորն է, առավելագույնը՝ 840։ «Ար» հեռուստաընկերությունը, որը գործում է 1996 թվականից, մրցույթին չի մասնակցում։
«Շանթ Սպորտ» հեռուստաալիքին չհաջողվեց անցնել նվազագույն շեմը և ալիքը չի ընդգրկվի մայրաքաղաքային սփռման սլոթի մեջ: