Չի հասցրել «Օսկար-2020»-ը մոռացվել, փորձագետներն արդեն սկսել են կանխատեսել, թե ինչ ֆիլմեր կարող են դառնալ հաջորդ տարվա անվանակարգորդ: Collider հրատարակությունը կազմել է տարվա գլխավոր մրցանակի պոտենցիալ հավակնորդների ցուցակը, որտեղ տեղ են գտել Ուես Անդերսոնի, Սթիվեն Սփիլբերգի, Դեւիդ Ֆինչերի եւ համաշխարհային հեղինակություն ունեցող այլ ռեժիսորների նոր կինոնկարները:
2014 թվականին Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» միանգամից չորս արձանիկ է վերցրել, ուստի միանգամայն հավանական է, որ նրա հաջորդ «ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմն առանց անվանակարգերի չի մնա: Հատկապես, հաշվի առնելով դերասանական կազմը, որն այս անգամ նույնիսկ Անդերսոնի չափանիշներով չափազանց աստղային է:
Շատ հավանական է, որ «Օսկարի մրցավազքում» կընդգրկվեն նաեւ նախորդ տարիների մշտական եւ ինդուստրիայի գլխավոր հսկաների նոր կինոնկարները: Այստեղ կարելի է դասել Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկը», Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը», Դենի Վիլյնեւի «Դյունան», Դեւիդ Ֆինչերի «Մանկան» եւ Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» ֆիլմերը:
Փորձագետները նաեւ կարծում են, որ անվանակարգեր ստանալու բարձր շանս ունեն «Մինարի» («Սանդենսի» տրիումֆատոր), Աարոն Սորկինի («Մոլիի խաղը» ֆիլմի սցենարիստ) եւ Թոմ Մաքքարթիի «Stillwater» ֆիլմերը, որոնց «Ուշադրության կենտրոնում» ժապավենն արդեն 2016 թվականին արձանիկ է ստացել:
Մուլտֆիլմերից առանձնացնում են Pixar ստուդիայի «Առաջ» եւ «Հոգի» անիմացիոն նախագծերը, իսկ ոչ այնքան ակնհայտ հավակնորդների թվում տեղ է գտել Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա»-ի եւ Թոմ Հենքսի մասնկացությամբ «Նորություններ ամբողջ աշխարհից» ֆիլմի համար: