Օրերս հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի վարձույթը 2020 թվականի ապրիլից մինչեւ նոյեմբեր տեղափոխելու որոշման մասին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ կապակցությամբ MGM ստուդիան 30-50 մլն դոլար կկորցնի:
Չնայած ֆիլմի պրեմիերային մնացել էր մեկ ամիս, ստուդիան արդեն հասցրել է ծախսել մարքեթինգային արշավի վրա: Սուպերբոուլի շրջանակներում միայն մեկ գովազդն արժեցել է 4,5 մլն դոլար: Թեեւ ընկերությունը չի դիտարկում այն որպես կորուստ, քանի որ հոլովակի ցուցադրումը այդ նշանակալի իրադարձության ժամանակ տեղի կունենար եւ ավելի ուշ թողարկման դեպքում:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ ապրիլին թողարկումն ավելի մեծ կորուստներ կարող էր բերել MGM-ին եւ Universal-ին: Դա կապված է աշխարհի խոշորագույն երկրներում կինոթատրոնների բազմաթիվ փակումների հետ, այդ թվում Չինաստանում ժապավենի վարձույթի չեղարկման հետ, որտեղ մեծ պահանջարկ կա 007 գործակալի պատմության նկատմամբ: Այսպիսով, ստուդիան կարող էր կորցնել մոտ 300 մլն դոլար:
Հայկական վարձույթում ժապավենը մեկնարկում է նոյեմբերի 19-ին: