Բրիտանացի դերասան Ռուֆուս Սյուելը միացել է Էլվիս Փրեսլիի բայոպիկի դերասանական կազմին, որում նա կկատարի իր հոր՝ Վերնոնի դերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գլխավոր դերը բաժին է հասել Օսթին Բաթլերին, Փրեսլիի մենեջերին կմարմնավորի Թոմ Հենքսը, իսկ գլխավոր հերոսի մորը՝ Մեգգի Ջիլենհոլը:
Ֆիլմի ռեժիսորն է Բազ Լուրմանը («Մուլեն Ռուժ»): Ֆիլմը կպատմի «ռոք-ն-ռոլի արքաի» եւ նրա մենեջեր Թոմ Փարքերի փոխհարաբերությունների մասին: Ենթադրվում է, որ նկարահանումները կմեկնարկեն այս գարնանը, իսկ ֆիլմը կարող է դուրս գալ 2021 թվականի աշնանը: