Հուլիսի 26-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են չորս ծրագրերի ժյուրիի կազմը՝ հիմնական մրցույթի, «Հորիզոններ» ծրագրի, Լուիջի Դե Լաուրենտիսի անվան մրցանակները լավագույն դեբյուտի, ինչպես նաեւ VR ծրագրերի համարի համար:
Հիմնական մրցույթի ժյուրին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կգլխավորի դերասանուհի Քեյթ Բլանշետը: Բեռլինալեի Արծաթե արջի դափնեկիր, գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պետցոլդը և Քրիստի Պույուն՝ ռումինական նոր ալիքի կարեւորագույն նկարներից՝ «Պարոն Լազարեսկու մահը» ժապավենի հեղինակը կընկերակցեն դերասանուհուն:
«Հորիզոններ» ծրագրի ժյուրիի նախագահ է նշանակվել ռեժիսոր Կլեր Դենին՝ Բեռլինի եւ Տորոնտոյի ծրագրերում ընդգրկված «Բարձր հասարակություն» ժապավենի հեղինակը: Բոլոր մրցութային սեկցիաների մասնակիցների շրջանում լավագույն դեբյուտի համար Լուիջի Դե Լաուրենտիսի անվան մրցանակի դափնեկրին որոշելու է կոլեգիան իտալացի ռեժիսոր Կլաուդիո Ջովաննեզիի գլխավորությամբ:
Վերջապես, VR ծրագրի ժյուրիի նախագահը կդառնա ամերիկացի ռեժիսոր Սելին Տրիկարը; այդ նույն կոլեգիայում է ընդգրկվել նաև Հիդեո Կոձիման՝ Ճապոնիայի անվանի գեյմ-դիզայները:
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը՝
Հիմնական մրցույթ
Քեյթ Բլանշետ — դերասանուհի, պրոդյուսեր (ԱՄՆ), ժյուրիի նախագահ;
Վերոնիկա Ֆրանց — սցենարիստ, ռեժիսոր (Ավստրիա);
Ջոաննա Հոգգ — ռեժիսոր, սցենարիստ (Մեծ Բրիտանիա);
Նիկոլա Լագոյա — գրող (Իտալիա);
Քրիստիան Պետցոլդ — ռեժիսոր (Գերմանիա);
Քրիստի Պույու — ռեժիսոր (Ռումինիա)
«Հորիզոններ»
Կլեր Դենի — ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի (Ֆրանսիա), ժյուրիի նախագահ;
Օսկար Ալեգրիա — ռեժիսոր (Իսպանիա);
Ֆրանչեսկա Կոմենչինի — ռեժիսոր, սցենարիստ (Իտալիա);
Քաթրիել Շորի — պրոդյուսեր (Իսրայել);
Քրիստին Վաչոն — պրոդյուսեր (ԱՄՆ)
Լուիջի Դե Լաուրենտիսի մրցանակ՝ լավագույն դեբյուտային ֆիլմի համար
Կլաուդիո Ջովաննեզի — ռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ (Իտալիա), ժյուրիի նախագահ;
Ռեմի Բոնոմե — ռեժիսոր (Ֆրանսիա);
Դորա Բուշուշ — պրոդյուսեր (Թունիս)
VR ծրագիր
Սելին Տրիկար — ռեժիսոր (ԱՄՆ), ժյուրիի նախագահ;
Ազիֆ Կապադիա — ռեժիսոր (Մեծ Բրիտանիա);
Հիդեո Կոձիմա — Գեյմը դիզայներ (Ճապոնիա)
Վենետիկի 77-րդ կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:






























