Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը փոխել է կոմպոզիտորին՝ ամերիկացի Դեն Ռոմերին փոխարինելու է եկել Հանս Ցիմմերը: Փոխարինման պատճառը Ռոմերոյի հետ ստեղծագործական տարաձայնություններն են եղել, այդ պատճառով նա հեռացվել էր նախորդ տարվա վերջին:
Ֆիլմն այժմ գտնվում է Լոնդոնում հետարտադրական փուլում: Հայկական էկրաններին «Մահանալու ժամանակը չէ» էկրան կբարձրանա 2020 թվականի ապրիլի 9-ին: Բոնդի դերին կվերադառնա Դենիել Քրեյգը, ֆիլմում կխաղան նաեւ Ռամի Մալեկը, Անա դե Արմասը, Լեա Սեյդուն, Քրիստոֆ Վալցը եւ այլոք:
Այս տարի Ցիմմերի երաժշտությունը կհնչի «Հրաշք կնոջ» շարունակության, նոր «Թոփ Գանում» եւ Դենի Վիլյնեւի «Դյունայի» մեջ: