Նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ամփոփեց երկրորդ մրցույթի արդյունքները և ներկայացրեց պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկը՝ 11 լիամետրաժ և 7 կարճամետրաժ:
Լիամետրաժ բաժնում զարգացման համար 2 մլն 500 հազար դրամ աջակցություն է հաստատվել «Գլաս Դոլ Փիքչըրս» ընկերության «Սիրտս նման է էն փլած տներ» (ռեժ՝ Օվսաննա Գևորգյան) դեբյուտային խաղարկային նախագծին, պրոդյուսերներ՝ Վարդան Հակոբյան, Օվսաննա Գևորգյան և 3 մլն դրամ «Փիքարտիքս» ընկերության «Ոսկով լի աղբ» (ռեժիսոր Սիլվա Խնկանոսյան) վավերագրական նախագծին, պրոդյուսերներ՝ Անահիտ Զաքարյան, Ստեֆան Ժյուրդեն:
Արտադրության համար 52 մլն 500 հազար դրամ ֆինանսավորում է հաստատվել «ԱրտՍտեպ-ստուդիա» ընկերության «Իմ սիրտը» (ռեժ՝ Իլյա Յուդովիչ/Նատալյա Միրզոյան) դեբյուտային անիմացիոն նախագծին, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, 20 մլն դրամ «Ավա ֆիլմս» ընկերության «20 կյանք» (ռեժ՝ Փիթեր Ուինթեր) փոքրամասնային համատեղ արտադրության խաղարկային նախագծին, պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Արման Նշանյան, 17 մլն 100 հազար դրամ «Վիսան» մշակութային կենտրոն ընկերության «Արամի երկիրը» (ռեժ՝ Թամարա Ստեփանյան) դեբյուտային խաղարկային նախագծին, պրոդյուսերներ՝ Ստեփան Ժուրդեն, Կարինե Սիմոնյան, 60 մլն դրամ «Անցեստրալ ֆիլմս» ընկերության «Ծաղկի գինը» (ռեժ՝ Արման Նշանյան) դեբյուտային խաղարկային նախագծին, պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Արման Նշանյան, 50 մլն դրամ «Ռամֆիլմ» ընկերության «Մեր լավագույն օրերը» (ռեժ՝ Միքայել Դովլաթյան) խաղարկային նախագծին, պրոդյուսերներ՝ Ռաֆայել Մինասբեկյան, Ռուբեն Ջաղինյան, 40 մլն դրամ «Բումերանգ մեդիա.ամ» ընկերության «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» (ռեժ՝ Զառա Ջյան) դեբյուտային վավերագրական նախագծին, պրոդյուսերներ՝ Զառա Ջյան, Անի Որսկանյան, 37 մլն դրամ «ԴոԿինո» ընկերության «Թթի տնական օղի» (ռեժ՝ Անժելա Ֆրանգյան) դեբյուտային վավերագրական նախագծին, պրոդյուսերներ՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդան, Ֆրանսիա Միրյամ Գելհորն, 15 մլն դրամ «Էդգար Բաղդասարյան ֆիլմ պրոդակշն» ընկերության «Իմ հայկական ուրվականները» (ռեժ՝ Թամարա Ստեփանյան) վավերագրական նախագծին, պրոդյուսերներ՝ Սելին Լուազո, Կարինե Սիմոնյան:
Հետարտադրության համար ֆինանսավորում է հաստատվել մեկ նախագծի համար՝ 10 մլն դրամ «Ֆիմի» ընկերության «1489» (ռեժ՝ Շողակաթ Վարդանյան) դեբյուտային վավերագրական նախագծին, պրոդյուսեր՝ Շողակաթ Վարդանյան:
Կարճամետրաժ բաժնում 3 անիմացիոն նախագիծ կստանա 14 մլն դրամ՝ «ԱրտՍտեպ-ստուդիա» ընկերության «Ձմեռն անվերջ» (ռեժ՝ Նատալյա Միրզոյան), պրոդյուսերներ՝ Արմինե Հարությունյան, Կադրիան Կիբուս, «Դիջիֆիլդ» ընկերության «Մամա, Միա, մյաու» (ռեժ՝ Անդրանիկ Թորոսյան), պրոդյուսեր՝ Անդրանիկ Թորոսյան, «ՕնՕֆֆ Ստուդիա» ընկերության «Վահագնն ու Վիշապը» (ռեժ՝ Սուրեն Թադևոսյան, Տիգրան Առաքելյան), պրոդյուսեր՝ Սուսաննա Խաչատրյան: 13 մլն 995 հազար դրամ կստանա «Բադակտուց փրոդակշըն» ընկերության «Օթելլո» նախագիծը (ռեժ՝ Նաիրա Մուրադյան, Եվա Մուրադյան), պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան: 10 մլն դրամ հաստատվել է «Լյուք Ֆիլմս» ընկերության «Յանա» (ռեժ՝ Մարտին Մաթևոսյան) դեբյուտային խաղարյկան նախագծի համար, պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան: 8 մլն 350 հազար դրամ հաստատվել է «ԱռՋիԲի առցանց դպրոց» ընկերության «Ընկեր Սիլվենը» (ռեժ՝ Անի Գրիգորյան) դեբյուտային վավերագրական նախագծին, պրոդյուսեր՝ Լուսինե Միրզոյան, 10 մլն դրամ հաստատվել է «Մարջինս Մեդիա» ընկերության «Սպիտակ, սպիտակ օր» (ռեժ՝ Արմեն Խաչատրյան) վավերագրական նախագծին, պրոդյուսեր՝ Լիանա Սմբատյան:
Հիշեցնենք, որ այս մրցույթին ներկայացվել է ընդհանուրը 46 հայտ, այդ թվում՝ 28 լիամետրաժ և 18 կարճամետրաժ նախագիծ: Վերջնական գնահատման փուլ անցել և մրցույթի մասնակցել էր 20 լիամետրաժ և 13 կարճամետրաժ նախագիծ: