Ընդամենը 15,15 մլրդ վոն կամ 12,46 մլն դոլար են վաստակել մարտին Հարավային Կորեայի կինոթատրոնները: Նախորդ տարվա համեմատ (126,56 մլրդ վոն) դրամարկղային մուտքերը նվազել են 88 տոկոսով:
Նման աղետալի իրավիճակում գտնվող կինոարդյունաբերությանը աջակցելու համար կառավարությունը մի շարք միջոցներ է մշակել: Շատերը դրանք համարում են անբավարար եւ անարդյունավետ: Աջակցության լրացուցիչ միջոցներ է խոստանում Կորեայի կինոյի խորհուրդը, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:
Ծրագրի հիմնական տարրը կինոյի խոշոր ցանցերի ազատումն է կինոյի զարգացման հատուկ հիմնադրամ պարտադիր 3 տոկոսի ներդրումից: Այն ստեղծվել է 2007 թվականին Կորեայի կինոյի խորհրդի կողմից եւ վերջին ժամանակներս կարող էր տարեկան մոտավորապես 45 մլն դոլարի հասույթի հույս ունենալ: Քննադատներն ասում են, որ նման չնչին հավաքների դեպքում այդ վճարից ազատելը մեծ դեր չի խաղում: Միևնույն ժամանակ, դրանից արդեն ազատված էին անկախ և արվեստի տուն-կինոթատրոնները, որոնց տարեկան եկամուտները կազմում են ավելի քան մեկ միլիարդ վոն (822 հազար դոլար):
Դիստրիբյուցիայի և կինոարտադրության աջակցությանն ուղղված այլ միջոցառումներ: 20 ֆիլմեր, որոնց պրեմիերաները կորոնավիրուսի պատճառով հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել, գովազդային աջակցության սուբսիդիաներ կստանան: 20 ֆիլմեր, որոնց նկարահանումները ստիպված են եղել կասեցնել, արտադրության շարունակման սուբսիդիաներ կստանան: Բացի այդ, 400 մարդ, որոնք առանց աշխատանքի են մնացել կինոարտադրության մեջ կամ չեն կարողանում գտնել ֆրիլանսերական աշխատանք, անվճար լրացուցիչ մասնագիտական պատրաստվածության հնարավորություն կստանան: Դա նույնպես բավականին արդարացի քննադատություն է առաջացրել: Կորեայի կինոարդյունաբերության մարդկանց մեծ մասը արդեն բարձր մակարդակի մասնագետներ են: Իսկ ֆիլմերի նկարահանումների հարկադիր դադարեցման ժամանակ նրանց պետք է նոր աշխատանք կամ ժամանակավոր ֆինանսական աջակցություն, այլ ոչ թե ինչ-որ անհասկանալի լրացուցիչ մասնագիտական պատրաստվածություն: