Ալմաթիի դատախազությունը հետաքննում է ավելի քան 400 մլն տենգեի (ավելի քան 865 հազար դոլար) բյուջետային միջոցների յուրացումը Ղազախստանի խոշորագույն «Ղազախֆիլմ» կինոստուդիայում:
«Ալմաթի քաղաքի դատախազությունը «Շաքեն Այմանովի անվան Ղազախֆիլմ» բաժնետիրական ընկերության ստուգման արդյունքներով մինչդատական հետաքննություն է սկսել առանձնապես խոշոր չափի բյուջետային միջոցների հափշտակության փաստով։ Նախնական տվյալներով՝ պարզվել է ֆիլմի նկարահանմանն ուղղված ավելի քան 400 մլն տենգեի հափշտակության փաստը», – ասված է հաղորդագրության մեջ։
Մինչդատական քննությունն իրականացվում է տնտեսական հետաքննությունների վարչության կողմից:
Շաքեն Այմանովի անվան «Ղազախֆիլմ» կինոստուդիան հանրապետության խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմերի խոշորագույն կինոստուդիան է։ Ալմաթիում տեղակայված ստուդիան հիմնադրվել է 1934 թվականին: