Բուլղարական Ժելֆիլմ կինոընկերությունը միացել է հայկական Պարալլելս Ֆիլմպրոդաքշն և գերմանական Քլևեր Փրոդաքշն ընկերությունների՝ «Թողություն» միջազգային նախագծի արտադրությանը, որը կասեցվել էր արտադրական խնդիրների պատճառով և այժմ վերսկսվել է:
Նախագծին նոր շունչ է հաղորդել Հայաստանի խոշորագույն հեռարձակող ընկերությունը՝ Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը, որը իրականացնելու է 16 մասից բաղկացած հեռուստասերիալի արտադրություն՝ հիշյալ երեք ֆիլմարտադրողների հետ համատեղ:
«Թողությունը» դրամատիկ պատմություն է միջին տարիքի խորեոգրաֆի մասին, որը պատրաստում է իր ներկայացման պրեմիերան և ներքաշված է բարդ փոխհարաբերությունների մեջ ուռուցքաբան կնոջ և սիրուհու՝ իր ներկայացման պրիմա պարուհու միջև: Ֆիլմը «ետնաբեմի» մութ կողմերի մասին է:
Նկարահանումները կանցկացվեն Հայաստանում, հետարտադրությունը՝ Բուլղարիայում և Գերմանիայում: Արտադրությունը կավարտվի 2019թ-ի վերջին: Բուլղարական ԺելՖիլմը ներկայացնում են պրոդյուսերներ Վասիլի և Վիտալի Շարկևիչները։
Ֆիլմի պրոդյուսերներն են՝
Հովհաննես Գալստյանը (Պարալլելս Ֆիլմպրոդաքշն);
Մարգարիտա Գրիգորյանը (Հայաստանի Հանրային Հեռուստատեսություն);
Լաուրա Քլևերը (Քլևեր Փրոդաքշն), Գերմանիա;
Վասիլի Շարկևիչը և Վիտալի Շարկևիչը (ԺելՖիլմ), Բուլղարիա: