Հոլիվուդում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում հոկտեմբերի 2-ին նշանակված «Հրաշք կին 1984» ֆիլմի տեղափոխման շուրջ: Խնդիրն այն է, որ հոկտեմբերի սկզբին մեծ հավանականությամբ Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի կինոթատրոնները չեն բացվի: Ընդ որում Warner Bros. կինոստուդիան ցանկանում է, որ բացման ժամանակ առաջին բլոկբաստերը դառնա ԱՄՆ-ի այլ շրջաններում արդեն էկրան բարձրացած «Փաստարկը»:
Այս պահին ԱՄՆ-ում կինոթատրոնների մոտ 30% փակ է: 20,2 մլն դոլար հավաքած «Փաստարկի» արդյունքը մեծ խանդավառություն չի առաջացրել շուկայում: Նույնիսկ հակառակը, ուժեղացել է անհանգստությունը, քանի որ մեկնարկային դրամարկղում ներառվել են Կանադայում մեկ շաբաթվա ցուցադրությունների և ԱՄՆ-ի չորս օրվա նախադիտումների վճարները: Եռօրյա հանգստյան օրերի իրական արդյունքը ոչ ավելի, քան 10-11 միլիոն դոլար էր: Նորմալ իրավիճակում «Փաստարկից» առնվազն 50-60 մլն դոլար են ակնկալել հանգստյան օրերի համար:
Բլոկբաստերների թողարկումներին շուկան դեռ պատրաստ չէ: Warner Bros. մնում է հուսալ, որ ֆիլմը երկար կմնա վարձույթում: Քրիստոֆեր Նոլանի ֆիլմն այժմ լուրջ մրցակիցներ չի ունենա առնվազն մինչև նոյեմբեր:
Վերջերս հաստատվեց, որ կինոկոմիքսի թողարկումը տեղափոխվել է Սուրբ Ծնունդ: Իսկ ահա շատերի կողմից սպասվող «Դյունայի» 2021 թվական տեղափոխումը դեռ տեղի չի ունեցել: Երկու բլոկբաստերներն այս պահին մեկ շաբաթվա ընդմիջումով են թողարկվելու՝ դեկտեմբերի 18-ին «Դյունա» և դեկտեմբերի 25-ին «Հրաշք կին 1984»: Հնարավոր է Warner Bros.-ի ղեկավարությունը ենթադրվում է, որ տոնական սեզոնին երկու ֆիլմերն էլ կարող են լավ դրամարկղ հավաքել:
Հիշեցնենք, որ «Հրաշք կինը» կինոկոմիքսն ամերիկյան վարձույթի մեկնարկին 103,3 մլն դոլար էր վերցրել: 149-միլիոնանոց բյուջեի դեպքում ֆիլմը 412,6 մլն դոլար է վաստակել ամերիկյան էկրաններում և 409,3 մլն դոլար՝ մնացած աշխարհում: Ընդհանուր առմամբ այն կազմել է 821,9 մլն դոլար: