Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի «Արդարադատություն» (The Justice Project) վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը կթողարկվի Oxygen YouTube-ալիքում:
Ֆիլմը տեւելու է երկու ժամ եւ կպատմի ամերիկացի բանտարկյալների մասին, որոնց դատապարտել են երկար ժամկետով: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանը իրավաբանների հետ այցելել է Ամերիկայի բանտեր, որպեսզի պատմի չորս բանտարկյալների պատմությունները, որոնք, նրանց կարծիքով, ապօրինի են դատապարտվել:
Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմն օգնել է ազատ արձակել Էլիս Ջոնսոնին եւ Մոմոլ Ստյուարտին: Վերջինս բանտում է եղել սպանության համար:
«Արդարադատության» պրեմիերան կկայանա ապրիլի 5-ին: