Մարտի 5-ին հրապարակվել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի թրեյլերը: Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը հիմնված է Անահիտ Աղասարյանի պիեսի վրա:
Գյումրիի դրամատիկական թատրոնի ամենապահանջված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը արդեն որպես ֆիլմ ապրիլին մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:
65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված է հանդիսատեսի կողմից: Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով: Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: